Ոստիկանությունը երեկ բերման է ենթարկել, իսկ հետո ձերբակալել Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Վարդգես Գասպարիին, ով մասնակցել է «Բանակն իրականում» նախաձեռնության բողոքի ակցիային, որն իրականացվել է կառավարության շենքի դիմաց: Այդպիսով, Գասպարին, այսպես ասած, երկխոսությունից հետո Հայ ազգային կոնգրեսի երկրորդ ակտիվիստն է, որ ձերբակալված է:
Առաջինը ներկայումս կալանքի տակ գտնվող, դեռևս օգոստոսին ձերբակալված Տիգրան Առաքելյանն է: Իհարկե, ոստիկանությունը Առաքելյանի հետ նաև մի քանի այլ ակտիվիստ երիտասարդների էր ձերբակալել, բայց եռօրյա կալանքի ժամկետը լրանալուց հետո նրանց բաց թողեցին, իսկ Տիգրան Առաքելյանին պահում են մինչ այժմ: Այժմ նրան է միացել նաև Գասպարին: Սակայն Գասպարիի ձերբակալությունը մեկ այլ բանով էլ հատկանշական է: Բանն այն է, որ նա ձերբակալվում է Կոնգրեսի շուրջօրյա հանրահավաքների ակցիայից հետո:
Այսինքն` Կոնգրեսի ակտիվիստի ձերբակալությունը ինչ-որ առումով կարելի է նաև իշխանության արձագանքը, պատասխանը համարել այդ շուրջօրյա ակցիային: Այսինքն` իշխանությունը, փաստորեն, ուզում է ասել, որ շուրջօրյա ութնօրյա հանրահավաքները չեն վախեցրել իրեն, և չնայած սպառնալիքին, որ անհրաժեշտության դեպքում Կոնգրեսը կրկին կդիմի այդ ակցիային, իշխանությունը չի վախենում կոշտ քայլեր անելուց և առիթն օգտագործում է Կոնգրեսի ակտիվիստին ձերբակալելու համար: Սակայն, իհարկե, այդ իմաստով հետաքրքրական է, թե ի՞նչ կանեն եռօրյա ժամկետը լրանալուց հետո` կկալանավորե՞ն Գասպարիին, թե՞ ազատ կարձակեն:
Մյուս կողմից, սակայն, դժվար է իհարկե տեղի ունեցածը միանշանակ իշխանության ուժի ցուցադրում որակելը: Բանն այն է, որ դա կարող է նաև վկայել իշխանության սնանկության մասին, երբ պարզապես ռեսուրս են կուտակում հետագա գործընթացներում ընդդիմությանն անելիք զիջումների համար` գիտակցելով, որ այդ զիջումներն անխուսափելի են լինելու:
Չի բացառվում նաև, որ ձերբակալությունն ընդամենը ոստիկանության կամայականություն է, իսկ բարձրագույն իշխանությունը նրանց պարզապես թույլ է տվել մի երեք օր հագուրդ տալ սեփական փառասիրությանը` փուքսը թողնելու համար, որովհետև ակնհայտ է, որ իշխանական համակարգում, հատկապես ուժային կառույցներում, երկրում առկա ներքաղաքական իրավիճակը և հատկապես ներիշխանական խմորումները` երբ իշխանության մի մասը դուրս է գալիս մյուսի դեմ, ստեղծել են չափազանց լարված իրավիճակ, և Սերժ Սարգսյանի համար այդ իրավիճակը լիցաքաթափելու միակ ելքը թերևս մնում է ուժայիններին ընդդիմադիր ակտիվիստների հանդեպ ազատություն տալը, ինչը սակայն, մյուս կողմից, է՛լ ավելի է լարում իրավիճակը:
3
- 11:10Արարատի քաղաքապետը «փախած» չէ
- 12:24Ես զարմանում եմ, թե ինչքան մեղք եք դուք.Գյումրիի քաղաքապետ
- 12:38ԲՀԿ-ն շինծու ընդդիմություն է. Գյումրիի քաղաքապետ
- 12:18Սասուն Միքայելյանին արգելում են
- 11:06Զինվորին չէ՞ին ստուգել
- 12:04Վահան Հովհաննիսյանն ու Լեւոն Մկրտչյանն աջակցում են Գարեգին Նուշիկյանին
- 10:48Քոքոբելյանին զարմացրել է ՀԱԿ-ի իր ընկերների պահվածքը
- 12:21Ոստիկանները ցանկացել են ակտավորել ՌԱՀՀԿ ղեկավար Մանվել Սարգսյանին
- 11:35Հայ կնոջ ղեկավարած հանցախումբը Էմիրություններում 8 հայուհիների է շահագործել
- 11:34Ճոյտը կդիմի դատարան
19.05.2012 | 22:09
19.05.2012 | 16:54
19.05.2012 | 15:54
19.05.2012 | 15:48
19.05.2012 | 15:21
19.05.2012 | 14:41
19.05.2012 | 13:53
19.05.2012 | 12:53
19.05.2012 | 12:45 Ռուզան Ավոյան
19.05.2012 | 12:40
19.05.2012 | 12:38
19.05.2012 | 12:25
19.05.2012 | 12:21
19.05.2012 | 12:16
19.05.2012 | 12:12