Ըստ Գլխավոր դատախազության կայքի` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազության դատախազը, վերանայելով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող եկեղեցու և հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար հարուցված քրեական գործի նյութերը, որոշել է մեղադրյալ Ա. Մակվեցյանին առաջադրված մեղադրանքի ծավալը փոփոխել և նոր մեղադրանք առաջադրել: Գլխավոր դատախազության կայքից։
Որոշումը հրապարակվել է այսօր` հոկտեմբերի 21-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ: Ստորև ներկայացվում է դատական դռնբաց նիստում հնչեցված որոշման բովանդակությունը:
Մասնավորապես` Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովվի նկատմամբ մայիսի 15-ին կիրառվել էր բռնություն: Նախաքննությամբ պարզվել էր, որ 2011թ. մայիսի 15-ին` ժամը 09:00-ի սահմաններում, «Սուրբ Երրորդություն» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եսայի Քահանա Արթենյանը, նկատելով, որ «Եհովայի վկաներ» աղանդավորական կազմակերպության անդամներ Ա. Մակվեցյանը և Ս. Գրիգորյանը եկեղեցու բակում զբաղված են երկու քաղաքացիների քարոզչությամբ, մոտեցել էր նրանց և խնդրել հեռանալ եկեղեցու տարածքից:
Քրեական գործի նյութերի համաձայն՝ Ա. Մակվեցյանը և Ս. Գրիգորյանը հրաժարվել են եկեղեցու բակից հեռանալ և վիճաբանել են Տեր Եսայի քահանա Արթենյանի հետ: Տեսնելով, որ նրանք չեն հեռանում, քահանան փորձել էր բջջային հեռախոսով նկարել Ա. Մակվեցյանի և Ս. Գրիգորյանի` քարոզչությամբ զբաղվելը: Սակայն Ա. Մակվեցյանը թույլ չէր տվել քահանային նկարել` նրա ձեռքից վերցնելով բջջային հեռախոսը: Քահանան փորձել էր ետ վերցնել իր հեռախոսը, բայց Ա. Մակվեցյանը բռունցքով հարվածել էր նրա ձեռքին` սպառնալիքներ հնչեցնելով քահանայի հասցեին:
Դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները վկայում են այն մասին, որ բացի վերոհիշյալ հանցավոր արարքները կատարելուց, ամբաստանյալ Ա. Մակվեցյանը կատարել է այլ հանցանք ևս, այն է` վերջինս, քրիստոնեական եկեղեցու նկատմամբ ատելություն դրսևորելով և իր գաղափարախոսությունը քարոզելու շարժառիթից ելնելով, խախտել է Պ. Բադոյանի` առաքելական եկեղեցուն դավանելու, եկեղեցի այցելելու, ինչպես նաև` Սուրբ Երրորդություն եկեղեցու քահանա Տեր Եսայի քահանա Արթենյանի` «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության մեջ իր կրոնի հետևորդներին ներգրավելու փորձ կատարող անձանց գործողությունները կանխելու իրավունքը:
Ա. Մակվեցյանը, հարվածել է Տեր Եսայի քահանային, ապօրինի վերցրել նրա հեռախոսը, սպառնալիքներ տվել` էական վնաս պատճառելով Պ. Բադոյանին և Տեր Եսայի քահանա Արթենյանի օրինական շահերին` խախտելով ՀՀ սահմանադրության 8.1 հոդվածով վերջիններիս վերապահված իրավունքներն ու ազատությունները:
Այսպիսով` դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազը որոշել է փոփոխել Ա. Մակվեցյանին առաջադրված մեղադրանքի ծավալը և նրան առաջադրել նոր մեղադրանք` ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, 137-րդ հոդվածի 1-ին մասով, 322-րդ հոդվածի 1-ին մասով և 143-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք առաջադրելու որոշում է կայացրել:
15
- 17:46Զինդատախազ Կոստանյանի նոր տեղակալը
- 11:28«Բանգլադեշցի Համոյի» վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը երկարացվել է ևս երկու ամսով
- 12:57Արդեն երկրորդ անգամ հետաձգվում է Մարգար Օհանյանի դատը
- 15:40Նոր զարգացումներ Թամամի գործով
- 14:41Դատավորն անտեղյա՞կ էր
- 15:47Քրեական պալատի նախագահի եղբայրը`գո՞ղ
- 16:07ՀՔԾ-ն կդիմի դատարան Թամամյանի կալանքը երկարաձգելու միջնորդությամբ
- 13:04Մարգարը մարդ չի սպանել
- 22:40Թալանել ու ծեծել են Նապոլեոն Ազիզյանին
19.05.2012 | 22:09
19.05.2012 | 16:54
19.05.2012 | 15:54
19.05.2012 | 15:48
19.05.2012 | 15:21
19.05.2012 | 14:41
19.05.2012 | 13:53
19.05.2012 | 12:53
19.05.2012 | 12:45 Ռուզան Ավոյան
19.05.2012 | 12:40
19.05.2012 | 12:38
19.05.2012 | 12:25
19.05.2012 | 12:21
19.05.2012 | 12:16
19.05.2012 | 12:12
