Մի առիթով պատահմամբ ականատես եղա մի պաշտոնյա անձի և նրանից որոշակի կախվածություն ունեցող պայմանագրային մի զինծառայողի զրույցի, որի ժամանակ վերջինս «շանտաժի» և տղայական մակարդակի խոսակցության միջոցով ուզում էր իր ակնկալիքն իրականացնել` բանակում ավելի բարձր պաշտոններ ստանալու համար: Իհարկե պաշտոնյան այնքան խելացի և համբերատար գտնվեց, որ նրան բացատրեց, որ ինքը հարգում է իր մասնագիտությունը և դիմացինի ակնկալիքը չի կարող իրականություն դարձնել, որովհետև, ի վերջո, պահանջվելիք չափանիշները բարեխղճորեն ու իր հնարավորությունների սահմաններում ապահովել է պետք:
Բայց ինձ, որպես բանակային իրականությունը շատերից քիչ թե շատ ավելի ճանաչող անձի, այնքան զայրացրեց այդ սպայի հայացքն ու պահվածքը, որ եթե հանկարծ նրա մասին մի հոդված գրած լինեի, ու գար խմբագրություն ու հանկարծ այդ տոնով ինձ հետ խոսեր ու ինչ-որ պատասխան պահանջեր` շատ հնարավոր է, որ մի բան տայի գլխին ու մի քանի հատ էլ հայհոյանք ասեի: Որովհետև ես պատկերացնում եմ, որ այդ նույն սպան ավելի վատ տոնով խոսում է իր ենթակա զինվորների հետ, գուցե նվաստացնում ու ծեծում նրանց, որոնց հետևանքն էլ մահվան դեպքերն են լինում… Եվ դա չի կարող չզայրացնել հասարակությանը, ինձ` հասարակության իրավունքը պաշտպանող լրագրողիս, ով ընտրելով այս կոնֆլիկտային մասնագիտությունը` կոչված է վեր հանել խնդիրը, գտնել ծնող պատճառը և փորձել լուծել բանակի ու հասարակության միջև առկա կոնֆլիկտը: Բայց այն նույնիսկ պաշտպանության նախարարը չի կարողանում լուծել:
Այս տարվա սեպտեմբերի 24-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարգապահական ուղեցույցին կից մի հրաման էր ուղարկել զինված ուժերի բոլոր ստորաբաժանումներին և պարտադրել, որ սպաներն այդ ուղեցույցներն ունենան իրենց գրպաններում, հաճախակի կարդան, որ կարողանան կարգուկանոն հաստատել իրենց լիազորությունների շրջանակներում: Հրամայել էր այդ ամենը հասցնել ողջ անձնակազմին` սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 2-ը:
Նախարարը այս ուղեցույցը հղել էր կրկնակի անգամ` ուսումնական տարվա առաջին կիսամյակում հայտարարված «կարգապահական ամրապնդման կիսամյակի» ընթացքում ունեցած հաջողություններից հետո: Դրա անհրաժեշտությունն առաջացել է արդեն երկրորդ կիսամյակում, նախարարի բնորոշմամբ` անցումային շրջանում առաջացած թերությունների, բացթողումների արդյունքում բանակում տեղի ունեցած արտակարգ պատահարներից, հանցագործություններից հետո, որոնք առանձնապես սրել են հասարակության ուշադրությունը և բողոքի ալիք բարձրացրել: Բայց վերջին շրջանում տեղի ունեցած զինվորների մահվան դեպքերը ցույց տվեցին, որ այդ հրամաններից հետո դեպքերը շատանում են: Երևի այդ ցուցումներից զորամասերում որոշ հրամանատարներ կատաղում և ճիշտ հակառակն են անում:
3
- 11:10Արարատի քաղաքապետը «փախած» չէ
- 12:24Ես զարմանում եմ, թե ինչքան մեղք եք դուք.Գյումրիի քաղաքապետ
- 12:38ԲՀԿ-ն շինծու ընդդիմություն է. Գյումրիի քաղաքապետ
- 12:18Սասուն Միքայելյանին արգելում են
- 11:06Զինվորին չէ՞ին ստուգել
- 12:04Վահան Հովհաննիսյանն ու Լեւոն Մկրտչյանն աջակցում են Գարեգին Նուշիկյանին
- 10:48Քոքոբելյանին զարմացրել է ՀԱԿ-ի իր ընկերների պահվածքը
- 12:21Ոստիկանները ցանկացել են ակտավորել ՌԱՀՀԿ ղեկավար Մանվել Սարգսյանին
- 11:35Հայ կնոջ ղեկավարած հանցախումբը Էմիրություններում 8 հայուհիների է շահագործել
- 11:34Ճոյտը կդիմի դատարան
19.05.2012 | 22:09
19.05.2012 | 16:54
19.05.2012 | 15:54
19.05.2012 | 15:48
19.05.2012 | 15:21
19.05.2012 | 14:41
19.05.2012 | 13:53
19.05.2012 | 12:53
19.05.2012 | 12:45 Ռուզան Ավոյան
19.05.2012 | 12:40
19.05.2012 | 12:38
19.05.2012 | 12:25
19.05.2012 | 12:21
19.05.2012 | 12:16
19.05.2012 | 12:12