Այսօրվա ասուլիսում կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը հայտնեց, որ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ պետական գույքի հաշվառման գրանցամատյանում հաշվառված է 4220 անվանում անշարժ գույք, որից 703-ը դեռ չունի սեփականության իրավունքի պետական գրանցում:
2011թ.-ի առաջին կիսամյակում իրականացվել է 188 միավոր պետական անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցում, 81 պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքվել է անհատույց օգտագործման պայմանագիր և ապահովվել պետական գրանցումը: Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում վարչությունն իրականացրել է համայնքների վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող շենքերի, շինությունների տակ գտնվող, ինչպես նաև դրանց սպասարկման և օգտագործման համար անհրաժեշտ հողամասերի պատկանելիության ճշգրտմանն ուղղված աշխատանքներ: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 4220 անվանում պետական անշարժ գույքից 605-ը գտնվում են կառավարության համապատասխան որոշումներով համայնքներին հանձնված հողամասերի վրա:
Դրա հետ մեկտեղ վարչությունը Էկոնոմիկայի նախարարություն է ներկայացրել 2010թ.-ի ֆինանսատնտեսական դիտարկումների հիման վրա շահույթով աշխատող 75 առևտրային կազմակերպությունների ցանկը, որոնցում առաջարկվել է ներդնել կորպորատիվ կառավարման կանոնագիրք:
Վարչությունը նպատակահարմար է գտնում լիազոր ներկայացուցիչների ինստիտուտը առաջնահերթ ներդնել «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության ԳՀԻ», «Գեոէկոնոմիկա» ընկերություններում (այս ուղղությամբ արդեն իսկ որոշակի քայլեր են արվում) ապա և էկոնոմիկայի նախարարության «Չափագիտության ազգային ինստիտուտ», առողջապահության նախարարության «Պրոֆ.Ռ.Օ. Յոլյանի անվ. արյունաբանական կենտրոն» և արդարադատության նախարարության «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲ ընկերություններում:
Անդրադառնալով «Սևան» հյուրանոցի կառուցմանը` բանախոսը հավաստեց, որ այն կհասնի իր տրամաբանական ավարտին ( հիշեցնենք, որ հյուրանոցը 1996 թ. վաճառվել է «Կարուսել Իստաբլիշմենթ» ընկերությանը, որը պատկանում է բրիտանահայ գործարար Վաչե Մանուկյանին):
Թեև պարտավորվել էին 5 տարվա ընթացքում կառուցել հյուրանոցը` այն մինչ այժմ կիսաքանդ վիճակում է:
Հ.Գ. Մեր ունեցած տեղեկություններով, Սևան հյուրանոցը պատկանում է Սամվել Կարապետյանին`Կալուգայի Սամոյին:
Երևանի Շահումյան հրապարակին հարող նախկին արդարադատության նախարարության շենքը, հրդեհվելուց հետո, վերածվել է ավերակի, իսկ դրա հարևան կառույցը՝ նախկին «Սևան» հյուրանոցը, երկար տարիներ ձեռքից ձեռք անցնելուց հետո, իր տարածքով եկել միացել է նախարարության կիսաքանդ շենքին. «Սևան» հյուրանոցի շարքում էր նախկին ԿԳ նախարարության շենքը: Հենց այս ամբողջ տարածքի սեփականատեր է դարձել «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը:
Այս տարածքը նա, այսպես ասած, «չենջ» է արել. արդարադատության նախարարության կիսաքանդ շենքի տարածքը գնելու փոխարեն՝ դրա դիմաց խոստացել է նոր շենք կառուցել Մելիք-Ադամյան փողոցի վրա, որտեղ, հավանաբար, պետք է տեղավորվի արդարադատության նախարարությունը: Այս շենքից տարածք կստանա նաև Հատուկ քննչական ծառայությունը, որն արդեն քանի տարի է, տնվորի
կարգավիճակով, հանգրվանել է ՀՀ գլխավոր դատախազության շենքում: Սակայն, այս պահին ո՛չ բարձրահարկ վարչական շենքի վերականգնման ավարտն է երևում, ո՛չ Շահումյանի հրապարակը կռնատ դարձնող կառույցի: Դե, Սամվել Կարապետյանն այն մարդը չէ, որին կարելի է ասել՝ աչքիդ վերևը հոնք կա. տարածքն իրենն է, շենքն իրենն է, երբ քեֆը տա՝ էն ժամանակ էլ կավարտի:
Դիմացը ամառ է. տարիներ շարունակ դատարկ ակնախոռոչների նման երևանցուն նայող կիսավարտ շինությունների ճակատագիրը կարծես այնքան էլ չի մտահոգում Երևանի քաղաքապետարանին: Ըստ լրատվական վարչության պետի՝ կիսակառույցներին հատկացվող ժամկետների լրանալուց հետո, շինության սեփականատերը կարող է դիմել քաղաքապետարան և ավելացնել ժամկետները: Տնտեսական ճգնաժամից հետո անավարտ շինությունների թիվը Երևանում անթույլատրելիորեն շատացել է: Առանց դրա էլ՝ կանաչ տարածքներից զրկված քաղաքը դարձել է փոշու ու կեղտի բույն: Սակայն քաղաքային իշխանությունները անզոր են, սեփականատերերը, որպես կանոն, այնպիսի ֆիգուրներ չեն, որոնց խաթրին կարողանա դիպչել քաղաքապետը:
70
- 15:48Փուչիկների պայթյունից տուժած երկու երիտասարդներ արդեն վիրահատվել են
- 12:40Մեքենան ընկել է հողասահքի մեջ
- 11:58ՀՀ պետական բյուջեն եկամուտների մասով թերակատարվել է
- 1:01Բժշկուհի Դոնարա Խորենյանը Ձեր աջակցության կարիքն ունի
- 18:12Մահացել է ականավոր պատմաբան Ստեփան Պողոսյանը
- 15:00Փուչիկների պայթյունից տուժածները պլաստիկ վիրահատության կենթարկվեն
- 12:24Ես զարմանում եմ, թե ինչքան մեղք եք դուք.Գյումրիի քաղաքապետ
- 19:19Վարչապետ – Օսկանյան վիրավորանքները հակադարձվում են
- 15:20Իսկ Աշոտյանն ինքը կարո՞ղ է ոսկե ձկնիկ լինել
- 12:18Օձը խայթել է երեխային. վիճակը ծանր է
19.05.2012 | 22:09
19.05.2012 | 16:54
19.05.2012 | 15:54
19.05.2012 | 15:48
19.05.2012 | 15:21
19.05.2012 | 14:41
19.05.2012 | 13:53
19.05.2012 | 12:53
19.05.2012 | 12:45 Ռուզան Ավոյան
19.05.2012 | 12:40
19.05.2012 | 12:38
19.05.2012 | 12:25
19.05.2012 | 12:21
19.05.2012 | 12:16
19.05.2012 | 12:12
