Ավտոպատահարներ
Ավտոպատահարներ Հոկտեմբեր 17, 2011 | 12:54

Հոկտեմբերի 15-ին, ժամը 18.30-ին, «Մերսեդես-Բենց»  մակնիշի ավտոմեքենան Թբիլիսյան խճուղում բախվել է «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայի:

 

17-10-2011-7
17-10-2011-8«ԳԱԶ-24»-ի վարորդը և 2  ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Սևան-Երևան ճանապարհին

Հոկտեմբերի 16-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 41-րդ կմ-ին «ՎԱԶ-21102» մակնիշի մի ավտոմեքենա բախվելով  ճամփեզրի արգելապատնեշին` շրջվել և գլորվել է ձորը:

17-10-2011-2Վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ուղևորներից մեկը մահացել է:

 

Վրաերթեր մայրաքաղաքում

Հոկտեմբերի 16-ին, ժամը 17.30-ին,  թիվ 78 երթուղու «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել մի տարեց կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
***
Հոկտեմբերի 16-ին, ժամը 14.30-ին, թիվ 58 երթուղու «ԳԱԶ-32213» մակնիշի  միկրոավտոբուսի վարորդը Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել 83-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
***
Հոկտեմբերի 15-ին, ժամը 21.30-ին, «Շկոդա Օկտավիա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մաշտոցի պողոտայի և Մովսես Խորենացու փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 80-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
***
Հոկտեմբերի 15-ին, ժամը 13.30-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հոկտեմբերի 16-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Գյումրի-Ջրառատ ճանապարհի 8-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա է շրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է  հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

5

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր