Խաչատուր Աբովյանը ծնվել է 1809թ-ի հոկտեմբերի 15-ին, Քանաքեռում: Ինը տարեկանից ապրել և ուսանել է էջմիածնում, 1824-26թթ-ին սովորել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: 1829թ-ից էջմիածնում կաթողիկոսի և սինոդի թարգմանիչ-քարտուղարն էր: Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպը հայ նոր գրականության պատմության շրջադարձային կետը դարձավ: Դա նորություն էր լեզվով, ոճով, կերպարներով ու արծարծած գաղափարներով: Կենդանի հերոսների և լիրիկական խորհրդածությունների միջոցով Աբովյանը ցույց տվեց «թե մենք ո՞վ ենք, մեր հավատն ի՞նչ ա, ինչի՞ համար ենք եկել աշխարհ, երկրում ի՞նչ պետք է անենք…»` մատնանշելով նոր գրականության գլխավոր թեմաները՝ սերը, բարեկամությունը, հայրենասիրությունը:
Աբովյանի երկերը թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, էստոներեն, լատիշերեն, լիտվերեն:
Խ. Աբովյանի վախճանի օրը համարվում է 1848-ի ապրիլի 2-ը կամ 14-ը, երբ վաղ առավոտյան դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել: Նրա ողբերգական վախճանի հանգամանքները վերջնականապես պարզված չեն: Ոմանք կարծում են, որ ցարական իշխանությունները նրան գաղտնի աքսորել են Սիբիր, ոմանք, թե նրան սպանել են, իսկ Ակսել Բակունցն էլ փորձել է ապացուցել, որ Աբովյանը փախել է արտասահման՝ 1848-ի հեղափոխությանը մասնակցելու դիտավորությամբ:
16
- 15:21Թեյը միայն ըմպելիք չէ
- 14:41Քիմ Քարդաշյանն իր կազմավծքի համար շնորհակալ է հայկական արմատներին
- 13:53Ինչ են հուշում մթերքները
- 15:37Այսօր թանգարանների միջազգային օրն է
- 12:58Պայքար ծերության դեմ
- 20:08Քենեդի-կրտսերի կինն ինքնասպան է եղել
- 15:54Քարդաշյան քույրերը նկարահանել են տեսահոլովակ` տնային պայմաննեում. (տեսանյութ)
- 13:41Սալորն օգնում է նիհարել
- 12:28Ռինգի թագուհի Սյուզի Կենտիկյանը կրեց առաջին պարտությունը
- 12:56Աշխարհի ամենահարուստ երկրների ցանկը ըստ Forbes-ի
19.05.2012 | 22:09
19.05.2012 | 16:54
19.05.2012 | 15:54
19.05.2012 | 15:48
19.05.2012 | 15:21
19.05.2012 | 14:41
19.05.2012 | 13:53
19.05.2012 | 12:53
19.05.2012 | 12:45 Ռուզան Ավոյան
19.05.2012 | 12:40
19.05.2012 | 12:38
19.05.2012 | 12:25
19.05.2012 | 12:21
19.05.2012 | 12:16
19.05.2012 | 12:12
