Մեզ արդեն հաշվել են
Մեզ արդեն հաշվել են Հոկտեմբեր 11, 2011 | 17:49

Պաշտոնապես մարդահամարը սկսվում է հոկտեմբերի 12-ից, սակայն կիրակի օրը մեր տուն եկավ մի երիտասարդ, ներկայացավ, ու սկսեց գրանցել իր հարցերի պատասխանները:

Հարցերը վերաբերվում էին փաստացի բնակվողներին `  նրանց կրթությանը, զբաղվածությանը, աշխատանքին, բիզնես է, թե պետական աշխատանք  և էլի մի շարք հարցեր,  որոնք  երիտասարդը տալիս էր բավականին անվստահ: Ի դեպ,  չէին հաշվում երկրից բացակայող անձանց, նույնիսկ չհարցրեցին, թե ինքան ժամանակով են բացակայում: Փոխարենը հարցնում էին `  քանի՞ անգամ եք ծննդաբերել ու բոլորը ո՞ղջ են:

Իսկ հարցին, թե ինչո՞ւ են հայտարարված օրվանից  ավելի վաղ սկսել աշխատել , երիտասարդն ասաց. «Աշխատանքները շատ են, չենք հասցնի»:

3

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր