Փաստորեն Սևանում դեռ ձուկ կա
Փաստորեն Սևանում դեռ ձուկ կա Հոկտեմբեր 06, 2011 | 16:03

Ընդամենը երկու օր առաջ Սևանում էի: Ափամերձ տարածքում գտնվող խորտկարաններից մեկի պատուհանից երևում էր ջրի վրա տարուբերվող մի նավակ: «Ի՞նչ են անում» հարցին, հյուրընկալներիցս մեկը շատ հանգիստ պատասխանեց .«ձուկ են գողանում»:

Զարմանալի էր, նախ` որ արդեն տևական ժամանակ է խոսակցություններ են շրջանառվում թե, Սևանա լճում այլևս ձուկ չի մնացել, և հետո, որ կարելի է այսպես անարգել, օրը ցերեկով ձուկ որսալ:

«Ազգային Պարկը» չի տեսնո՞ւմ  հարցին, զրուցակիցս ասաց.«Չէ, այնտեղ հիմա տեսնողներ չեն մնացել: Դա էլ քո իմացած հիմնարկը չի»:

Կարծում ենք բնապահպանության նախարարությանը կհետաքրքրի այս լուսանկարը, որը ճիշտ է որակյալ չէ, արված է բավական հեռու տարածությունից, սակայն փաստ է արձանագրում:

 

3

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր