Հայաստանի քաղաքական համակարգի առանձնահատկություններից մեկն այն է, որ գործընթացները զարգանում են Հանրապետության երեք նախագահների շուրջ:
Գաղափարախոսությունները, ծրագրերը, քաղաքական մրցակցությունը իրենց տեղը զիջել են Տեր-Պետրոսյան-Քոչարյան-Սարգսյան եռյակի հարաբերություններին: Նրանցից յուրաքանչյուրն անվերապահ հեղինակություն է իր թիմի ներսում և գրեթե թշնամու ընկալում ունի մյուս երկու ճամբարներում:
Ճիշտ չի լինի ասել, որ երեք նախագահները թիմեր չունեն: Երեքի կողքին էլ կան մարդիկ, ովքեր կենսագրություն և ասելիք ունեն: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ այդ թիմերը քաղաքական առումով սնանկ են` առանց իրենց պատրոնների: Օրինակ, երբեմնի հզոր ընդդիմադիր կուսակցությունները` ՀԺԿ-ն կամ «Հանրապետությունը», առանց Տեր-Պետրոսյանի աջակցության, չեն կարող երազել խորհրդարանական գեթ մեկ մանդատի մասին: Կամ որևէ մեկը լուրջ չի վերաբերվի Վարդան Օսկանյանի այսօրվա որևէ հացազրույցի, եթե նախկին արտգործնախարարի հետևում չերևան Քոչարյանի ականջները: Գործող իշխանության որևէ ներկայացուցիչի խոսք լրագրողների համար արժեք չունի, որովհետև ռեալ իշխանությամբ օժտված է, հետևաբար` իրական խոսք ասելու հնարավորություն ունի միայն Բաղրամյան 26-ից որոշումներ կայացնող մարդը:
Լավ է, որ Հայաստանում կան խարիզմատիկ առաջնորդներ, սակայն վատ է, որ նրանց ստեղծած համակարգերն անձնակենտրոն են, ավտորիտար, դրանցում որոշումները կայացվում են քաղաքական լեգալ մեխանիզմների շրջանցմամբ:
Բնական է, որ Հայաստանում ամենաազդեցիկ մարդիկ պետք է լինեն գործող, նախկին նախագահները. սահմանադրական կարգավիճակը, մեր մենթալիտետը որոշակի փուլում հասարակական գիտակցության մեջ նրանց նույնացրել են կենտկոմի առաջին քարտուղարի, կարճ ասած թագավորի հետ: Սակայն անբնական է, որ քաղաքական համակարգը անկախության քսան տարիներին չի կարողացել ստեղծել հակակշիռներ, անձնակենտրոնությունը սանձող գործիքներ:
Քաղաքական կյանքում նոր առաջնորդներ չեն ծնվում, որովհետև ընտրությունների ինստիտուտը չի գործում: Չի գործում գլոբալ առումով. համապետական ընտրությունից սկսած` կուսակցական համագումարով վերջացրած:
Երբ Վարդան Օսկանյանը խոսում է դեմոկրատիայից, լացդ գալիս է, որովհետև այդ դեմոկրատիայի գինը 10 անմեղ զոհերն են: Սերժ Սարգսյանի գեղեցիկ ելույթները խամրում են, կորցնում են իրենց հմայքը, երբ հիշում ես նրա շրջապատը: ՀԱԿ-ի ժողվրդավարական ձգտումներն ևս կասկածի տակ են դրվում, երբ հիշում ես, որ այս դաշինքի ամենաառանցքային կուսակցության համագումարում քվերակությունը կեղծվել է:
Ասում եմ` Հայաստանում գլոբալ առումով չի գործում ընտրությունների ինստիտուտը: Հենց այդ պատճառով էլ չեն ծնվում նոր գաղափարներ, հարթակում չենք տենում նոր դեմքերի, իսկ հասարակության ընտրությունն էլ սահմանափակվել է, նեղացել է` տեղավորվելով երեք նախագահների տիրույթում:
Ընտրության ինստիտուտի բացակայությունը ծնունդ է տվել եռագլխանի փակ, անտագոնիստական համակարգի, որում ոչ թե քաղաքական տրամաբանությունն է գործում, այլ` երեք մարդու բարդ հարաբերությունների կառուցվածքը:
Այս վիճակը նաև բարոյապես հարվածում է Հանրապետություն գաղափարին: 20 տարեկան երկիր ենք, բայց չունենք միասնական պատմություն, բոլորի կողմից ճանաչված պատմություն, որովհետև երեք նախագահներից յուրաքանչյուրի կողմնակիցը Հանրապետության ծնունդն ու վախճանը ասոցացնում է իր պատրոնի պաշտոնավարման շրջանի կամ հակառակորդի իշխանության հետ:
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 11:06Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 13:06Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 12:28Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.