Պարգևատրում` ուսուցչի օրվա առիթով
Հոկտեմբեր 04, 2011 | 16:09
«Ուսուցչի օրվա» կապակցությամբ հոկտեմբերի 4-ին ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել հանրապետության մի խումբ լավագույն մանկավարժների ընդունելություն և պարգևատրում: Շնորհավորելով ուսուցիչներին մասնագիտական տոնի առիթով՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է. «Մեր կրթական համակարգի հաջողություններն արձանագրվում են ուսուցիչների անբասիր աշխատանքի շնորհիվ: Այդ աշխատանքի արդյունքն է, որ կրթության ոլորտին միջազգային չափանիշներով քիչ գումարներ հատկացնելով անգամ, ստանում ենք որակ: Ապացույցը մեր բազում աշակերտներն են, ովքեր ձեր աշխատանքի շնորհիվ հաջողություններ են արձանագրել ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում։
Շնորհավորում եմ բոլոր հայ մանկավարժներին, անկախ նրանից, թե նրանք հայ մանկավարժի առաքելությունը որտեղ են իրականացնում՝ Հայասատանում, Արցախում, Ջավախքում, թե Սփյուռքում: Համոզված եմ՝ հայ մանկավարժի կերպարն ընդհանրական է: Կերպար, որը տարբեր է արտաքնապես, բայց նույնն է բարությամբ և իմաստնությամբ շաղաղված մտածողությամբ: Մաղթում եմ ձեզ երկարամյա արգասաբեր գործունեություն: Թո՛ղ ձեր ընտանիքներում երջանկություն, սեր ու առողջություն լինի, որպեսզի դուք կարողանաք սեր սերմանել նաև այլ ընտանիքներում ապրող երեխաների մեջ»։
Նախարարն իր խոսքում անդրադարձել է կրթական բարեփոխումներին, շեշտելով, որ դրանք երբեք չեն ավարտվելու: Նպատակն, ըստ նախարար Ա. Աշոտյանի, համակարգի կատարելագործումն է: Առջևում ուսուցիչների ատեստավորման գործընթացն է: Ուսուցիչների 20 տոկոսն այս տարի պարտադիր կերպով պետք է անցնի վերապատրաստում, հետո նաև ատեստավորում: Մոտ 8200 ուսուցիչների համար մրցութային կարգով ընտրված 16 կազմակերպությունների կողմից կկազամերպվեն վերապատրաստման դասընթացներ:
Մեկ անգամ ևս շնորհավորելով Հայաստանի բոլոր ուսուցիչներին` ՀՀ կրթության և գիտության նախարարը շեշտել է . « Մենք պետք է մատնանշենք ու գովաբանենք լավ ուսուցիչներին ու տնօրեններին, ոչ միայն տոնական օրերին, այլև միշտ :Սիրելի՛ ուսուցիչներ, աշակերտին ուսուցանեք այնպես, ինչպես կուզեիք, որ կրթեին ու դաստիարակեին ձեր երեխաներին։ Համոզված եմ, ձեր ձեռքերում մենք ունեք լավ սերունդ և փայլուն ապագա»:
Միջոցառման ավարտին ՀՀ կրթության և գիտության նախարարը պարգևատրել է 2011 թվականի «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն», «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների անվանակարգերում հաղթողներին: Պատվոգրեր և պարգևներ են հանձնվել նաև վերոնշյալ մրցույթին մասնակից մի խումբ ուսուցիչների և դաստիարակների՝ ՀՀ Կրթության և գիտության աշխատողների արհեստակցական միությունների ճյուղային հանրապետական միության կողմից:

7
բաժնի նյութերը
- 14:28«Միջազգայինն» ընդամենը պիտակ է, իրականում մենք «կլասի» խնդիր ունենք
- 11:48Երբ մարդուց խլում են ամենաթանկ արժեքը` ժամանակը
- 11:31Կայացավ «Հայակ» առաջին կինոմրցանակաբաշխությունը
- 16:14Իսկ ո՞ւր է նայում լեզվի պետական տեսչությունը
- 16:20ԿԳՆ-ի ընդունարանը՝ Ֆեյսբուքում
- 11:06Ուսուցիչը բողոքում է
- 14:29«Գիսանեն» կայացավ
- 13:18«Ե՞րբ իրար կորցրեցին ընթերցողն ու գիրքը».Կ.Խոդիկյան
- 13:05Փոխհատուցում` հասցեկան և նպատակային
- 17:40Պայմանագիրը կերկարացվի ևս 3 տարով
Լուրեր
Զգուշացիր… «Ֆեյսբուքից»
19.05.2012 | 22:09
ՏաԹևեր ճոպանուղու աշխատանքը վերականգնված է
19.05.2012 | 16:54
Ընտրությունները ընդդիմության ինքնաբացահայտման առիթ դարձան
19.05.2012 | 15:54
Փուչիկների պայթյունից տուժած երկու երիտասարդներ արդեն վիրահատվել են
19.05.2012 | 15:48
Թեյը միայն ըմպելիք չէ
19.05.2012 | 15:21
Քիմ Քարդաշյանն իր կազմավծքի համար շնորհակալ է հայկական արմատներին
19.05.2012 | 14:41
Ինչ են հուշում մթերքները
19.05.2012 | 13:53
Րաֆֆին էլ է աջակցում Ծոմակին
19.05.2012 | 12:53
Խորհրդավոր ու երկար գիշեր
19.05.2012 | 12:45 Ռուզան Ավոյան
Մեքենան ընկել է հողասահքի մեջ
19.05.2012 | 12:40
Լևոն Զուրաբյանը կղեկավարի ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցությունը
19.05.2012 | 12:38
ՏԻՄ ընտրությունները՝ սեպտեմբերին
19.05.2012 | 12:25
Մեկնարկել է «Մեծ ութնյակի» գագաթաժողովը
19.05.2012 | 12:21
Նախարարական երկու պորտֆել` ՕԵԿ-ին
19.05.2012 | 12:16
ՀՀԿ-ում խառն են
19.05.2012 | 12:12
Top լուրեր