Նախակրթարանների ստեղծումը` սոցիալական կարևորության ծրագիր
Հոկտեմբեր 03, 2011 | 13:40
Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի շրջանակում մարզերում նախակրթարանների հիմնադրման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այցելել է Արարատի և Վայոց ձորի մարզեր: 2010 թվականին Արարատի մարզի Սիսավան գյուղի միջնակարգ դպրոցում բացվել էր «Պստիկաշեն» նախակրթարանը, որն ունի նախադպրոցական տարիքի 34 երեխա: Նախարար Արմեն Աշոտյանը վերանորոգված և համապատասխան գույքով կահավորված նախակրթարանում, որը գործում է արդեն երկրորդ ուսումնական տարին, մասնակցել է բաց դասի:
Նույն օրը նախարարը մասնակցել է նաև Վայոց ձորի մարզի Արենի և սահմանամերձ Մարտիրոս գյուղերի դպրոցներում ստեղծված նախակրթարանների հանդիսավոր բացման արարողություններին: Արենիի նախակրթարանում սովորում են 19, Մարտիրոսի նախկրթարանում` 15 երեխաներ: Նախակթարանների բացման առիթով Արմեն Աշոտյանը շնորհավորել է համայնքների բնակիչներին և կոչ արել` ամեն ինչ անել, որպեսզի աշակերտների թիվն ավելանա: Համայնքների բնակիչներն ու մանկավարժները շնորհակալություն են հայտնել նախարարին հաջողված աշխատանքի համար, շեշտելով, որ երբևէ մանկապարտեզներ չունեցած գյուղերի երեխաների համար նախակրթարանները սպասված նվեր էին:
Ներկայացնելով ծրագիրը` նախարարն ընդգծել է, որ նախադպրոցական կրթության մատչելիության ապահովումը ՀՀ կառավարության գերակայություններից է: Մինչև 2008 թվականը, ինչպես նշել է նախարարը, հանրապետության ավելի քան 170 համայնքներում մանկապարտեզները չէին գործում, իսկ համայնքների 47 տոկոսում դրանք չկային: Համաշխարհային բանկի աջակցությամբ նախակրթարանների հիմնադրման և վերականգնման փորձնական ծրագիրը մեկնարկել է 2009 թվականին` Լոռու և Շիրակի մարզերից: 2010 թվականին մեկնարկել է հիմնական ծրագիրը, որի նպատակն է` մինչև 2014 թվականը հանրապետության այն համայնքներում, որտեղ մանկապարտեզներ ընդհանրապես չեն եղել, ստեղծել նախակրթարաններ` դպրոցների հենքի վրա: Զուգահեռաբար նախատեսվում է աջակցել չգործող մանկապարտեզների բացմանը:
Ամփոփելով վերջին երկու տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում իրականացված աշխատանքները` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրել է.«Հանրապետության 6 մարզերի 125 համայնքներում բացվել են նախակրթարաններ, այդ թվում` 22-ական նախակրթարաններ Արարատում և Վայոց ձորում , 19-ը` Արագածոտնում, 23-ը` Արմավիրում, 21-ը`Գեղարքունիքում և 18-ը` Սյունիքում: Այդ նպատակի համար ծախսվել է 1 մլն դոլար: Բոլոր նախակրթարանները վերանորոգվել ու կահավորվել են, համալրվել են համապատասխան գույքով, սարքավորումներով, ուսումնամեթոդական նյութերով: Ծրագրում ներառված է նաև դաստիարակների վերապատրաստում»: Ըստ նախարարի, դատելով միջանկյալ վերլուծությունից, նախապես պլանավորած 170-ի փոխարեն, ծրագրի ավարտին հանրապետությունում կունենանք 250 նորաբաց նախակրթարան: Շեշտելով, որ մինչև ծրագրի մեկնարկը նախակրթարաններում ընդգրկված էին նախադպրոցական տարիքի երեխաների 37 տոկոսն, իսկ ներկայումս այդ ցուցանիշը հասել է 57 տոկոսի, նախարարը նշել է.«Մեր վերջնական նպատակն է 2015 թվականին նախակրթարաններում ապահովել ավագ նախադպրոցական տարիքի` 5-6 տարեկան երեխաների համահանրապետական ընդգրկվածության 90 տոկոսանոց ցուցանիշ: Սա մեր սոցիալական կարևորություն և հանրային մեծ ընդգրկվածություն ապահովող ամենահաջողված ծրագրերից է»: Նախարարը հավելել է, որ ծրագրի ընթացքը դրական է գնահատվել նաև Համաշխարհային բանկի կողմից:

15
բաժնի նյութերը
- 14:28«Միջազգայինն» ընդամենը պիտակ է, իրականում մենք «կլասի» խնդիր ունենք
- 11:48Երբ մարդուց խլում են ամենաթանկ արժեքը` ժամանակը
- 11:31Կայացավ «Հայակ» առաջին կինոմրցանակաբաշխությունը
- 16:14Իսկ ո՞ւր է նայում լեզվի պետական տեսչությունը
- 16:20ԿԳՆ-ի ընդունարանը՝ Ֆեյսբուքում
- 11:06Ուսուցիչը բողոքում է
- 14:29«Գիսանեն» կայացավ
- 13:18«Ե՞րբ իրար կորցրեցին ընթերցողն ու գիրքը».Կ.Խոդիկյան
- 13:05Փոխհատուցում` հասցեկան և նպատակային
- 17:40Պայմանագիրը կերկարացվի ևս 3 տարով
Լուրեր
Զգուշացիր… «Ֆեյսբուքից»
19.05.2012 | 22:09
ՏաԹևեր ճոպանուղու աշխատանքը վերականգնված է
19.05.2012 | 16:54
Ընտրությունները ընդդիմության ինքնաբացահայտման առիթ դարձան
19.05.2012 | 15:54
Փուչիկների պայթյունից տուժած երկու երիտասարդներ արդեն վիրահատվել են
19.05.2012 | 15:48
Թեյը միայն ըմպելիք չէ
19.05.2012 | 15:21
Քիմ Քարդաշյանն իր կազմավծքի համար շնորհակալ է հայկական արմատներին
19.05.2012 | 14:41
Ինչ են հուշում մթերքները
19.05.2012 | 13:53
Րաֆֆին էլ է աջակցում Ծոմակին
19.05.2012 | 12:53
Խորհրդավոր ու երկար գիշեր
19.05.2012 | 12:45 Ռուզան Ավոյան
Մեքենան ընկել է հողասահքի մեջ
19.05.2012 | 12:40
Լևոն Զուրաբյանը կղեկավարի ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցությունը
19.05.2012 | 12:38
ՏԻՄ ընտրությունները՝ սեպտեմբերին
19.05.2012 | 12:25
Մեկնարկել է «Մեծ ութնյակի» գագաթաժողովը
19.05.2012 | 12:21
Նախարարական երկու պորտֆել` ՕԵԿ-ին
19.05.2012 | 12:16
ՀՀԿ-ում խառն են
19.05.2012 | 12:12
Top լուրեր