Մազաթափություն
Մազաթափություն Սեպտեմբեր 30, 2011 | 13:34

Մազերն ընդհանրապես շատ զգայուն են ցանկացած փոփոխությունների նկատմամբ, որը տեղի է ունենում օրգանիզմում: Օրինակ` ծանր սթրեսային վիճակները, վիտամինների և հանքային նյութերի պակասը, սակավարյունությունը` պայմանավորված Fe-ի (երկաթի) պակասով, որոշ դեղահաբերի տևական օգտագործումը, հորմոնալ դիսբալանսը: Գլխի մազերի որակի և առատության պատասխանատուն կանացի հորմոններն են`էստրոգենները, իսկ տղամարդու հորմոնները`անդրոգենները, պայմանավորում են օրգանիզմի մյուս հատվածների մազածածկույթը: Եվ եթե օրգանիզմում ավելանում են անդրոգենները, ապա դրանցից առաջին հերթին տուժում են գլխի մազերի արմատները, որոնք դառնում են թույլ ու ճարպոտ:

70 % դեպքում մազերի որակն ու առատությունը ժառանգաբար անցնում է մայրական կողմի արական սեռի ներկայացուցիչներից, իսկ 30 %-ի ժառանգությունը փոխանցվում է հորից որդուն (անդրոգենային ճաղատություն): Այս երևույթը կարող է ի հայտ գալ 17 տարեկանից հետո`ցանկացած տարիքում:

Մազաթափության առաջին նշանների ի հայտ գալուն պես անհրաժեշտ է.

Մազերը կարճ պահել. երկար մազերը լվանալիս և սանրելիս ավելի հաճախ են թափվում: Մազերը լվանալ առանց կտրուկ շարժումների, ցանկալի է գլուխը խոնավանել սրբիչով: Աշխատեք քիչ օգտվել ֆենից: Տաք օդը չորացնում է մաշկը, մազերը դառնում են բարակ ու կոտրվող: Ֆենը գլխին 15սմ-ից մոտ չի կարելի պահել: Ճիշտ ընտրեք մազերը լվանալու միջոցը: Շամպունը անմիջապես գլխին մի լցրեք, այլ ջրով բացեք, այնուհետև մի փոքր քսեք գլխին:

69

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր