«Beeline» ում «բազարո՞վ» է լուծվում հարցը
«Beeline» ում «բազարո՞վ» է լուծվում հարցը Սեպտեմբեր 24, 2011 | 17:18

Քիչ առաջ, Տիգրան մեծ պողոտայում գտնվող «Beeline» ընկերության սպասարկման կետերից մեկում, մի հետաքրքիր միջադեպի ականատես եղանք: Հաճախորդներից մեկը ցանկանում էր հանել բջջային հեռախոսի ելքումուտքի զանգերի գրաֆիկը: Նախ, աշխատակիցը չափազանց դանդաղ կարողացավ ի վերջո գլուխ բերել այդ գործը, ու հավաքված մարդիկ դժգոհում էին, աշխատանքի տեմպից (և ոչ միայն նրա), ապա ասաց, որ հարկավոր է վճարել:Այստեղ տղամարդը չդիմացավ ու բորբոքվեց, « դեռ բավական չի…» հետո թե` «պետք չի, պահեք ձեզ» ու պատրաստվում էր հեռանալ, երբ  աշխատակիցը խորհրդակցելով հավանաբար ավագ մասնագետի հետ, որոշեց դիմում գրել տալ: Տղամարդը գրեց ինչ թելադրեցին, ստորագրեց ու վերցնելով թղթերը հեռացավ:

Ի՞նչ ստացվեց, եթե հաճախորդը չբարկանար ու վճարեր, լավ կլիներ, բայց փաստորեն, կարող էր նաև դիմում գրել: Այսինքն` «Beeline» ընկերությունում,  ըստ պահի թելադրանքի են որոշում իրենց գործառույթները:

8

3 Responses to «Beeline» ում «բազարո՞վ» է լուծվում հարցը

  1. David says:

    Ավելի խայտառակ սպասարկում, ինչպես Բիլայնում է, այսօր գոյություն չունի, ահավոր անգրագետ, դանդաղաշարժ, անպատասխանատու, անտակտ աշխատողներ ուներ, մի օր հյուսիսային պողոտայում չկարողատայի գրասենյակում ինձ պարզապես չկարողացա զսպել և Գեղամյան եթե չեմ սխալվում Անահիտին հարցրի թե իրեն միայն արտաքին հատկանիշների համար են ընդունել աշխատանքի, ուղիղ մեկ ժամ հերթի մեջ էի, շարունակ խոսում էր հեռախոսով, մեկ ժամ թղթերը լրացնում, երբ հերթը հասավ ինձ, դուրս եկավ սրահից և վերադարձավ մոտ քսան րոպե հետո և ինձ ասաց, որ գնամ, որովհետև չի հասցնի ավարտել` մինչ աշխատանքի ավարտելը: Ես նրան պարզապես սստիպեցի սպասարկել ինձ մինչ աշխատանքային օրվա ավարտը և չնայած իր համառ կամքին, որ չվերջացնի, այնուամենայնիվ, վերջացրեց գործս

  2. yahoo hack says:

    You can certainly see your skills in the work you write. The sector hopes for more passionate writers like you who are not afraid to mention how they believe. All the time go after your heart.

  3. This is very good original content. Thank you for writing on this topic. You’ve made it interesting and clear enough for your readers to comprehend. http://www.samsung1080phdtv.net/

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր