Ձերբակալվել է հետախուզման մեջ գտնվող կավատը
Ձերբակալվել է հետախուզման մեջ գտնվող կավատը Սեպտեմբեր 23, 2011 | 10:19

Սեպտեմբերի 22-ի գիշերը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Ինտերպոլի ԱԿԲ-ի ծառայողները, Ստամբուլ-Երևան չվերթով Հայաստան են տեղափոխել 31-ամյա Հայկանուշ Հովհաննիսյանին։
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2008 թ. փետրվարի 28-ից ոստիկանության Էրեբունիի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 132 հոդվածի (շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, փոխադրելը, հանձնելը, թաքցնելը կամ ստանալը) 2-րդ մասի 4-րդ կետի մեղադրանքով: Հայկանուշ Հովհաննիսյանը կալանավորված է:

1

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր