Պաշտոնական. Պարգևներ ոստիկաններին
Պաշտոնական. Պարգևներ ոստիկաններին Սեպտեմբեր 18, 2011 | 23:52

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Հակոբի Օսիկյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի, ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով են պարգեւատրվել .

ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Սաշա Միքայելի Աֆյանը,

ոստիկանության կադրերի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գագիկ Պարգեւի Մինասյանը,

ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Հրաչի Պողոսյանը,

ոստիկանության կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Կիմի Վարյանը:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով են պարգեւատրվել.

ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության պետ-գլխավոր ֆինանսիստ Արա Սերգեյի Ասլիկյանը,

ԱՊՀ անդամ պետությունների տարածքում կազմակերպված հանցավորության եւ այլ վտանգավոր հանցագործությունների տեսակների դեմ պայքարը համակարգող բյուրոյի տնօրենի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Բորիս Գրիգորի Ասրիյանը,

ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետ-գլխավոր աուդիտոր, ոստիկանության գնդապետ Հուսիկ Գառնիկի Գեւորգյանը,

ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ-բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Կառլոսի Դուրյանը,

ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Անուբաղ Հովհաննեսի Համբարյանը,

ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ, ոստիկանության գեներալ-մայոր Յուրի Ալավերդու Մանուկյանը:

4

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր