Սեպտեմբերի 15-ին, Արուճ գյուղի գյուղապետարանի մոտ «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից և շրջվել:
Ուղևորը` 18-ամյա Լևիկ Վահանյանը, տեղում մահացել է։ Մեքենայում եղել է մեկ այլ ուղևոր, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է քննություն:
Երիտասարդին դանակահարել են
Սեպտեմբերի 15-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել իրենց 17-ամյա մի երիտասարդ, որը ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ին, Պուշկինի անվան միջնակարգ դպրոցի հետնամասում, վիճաբանության ժամանակ, նրան սուր գործիքով հարվածել և վնասվածքներ է պատճառել տարեկից մի երիտասարդ, որը նույն օրը, երեկոյան, ինքնակամ ներկայացել է բաժին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:
Վրաերթ Գավառում
Սեպտեմբերի 15-ին, ժամը 21.10-ին, «ՈւԱԶ-469» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գավառ քաղաքի Սայադյան փողոցում վրաերթի է ենթարկել անձը չպարզված 50-55 տարեկան տղամարդու, որին անգիտակից վիճակում տեղափոխել են հիվանդանոց:
«ՈւԱԶ»-ի վարորդը բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է քննություն:
Բռնվել է բջջայինների գողը
Սեպտեմբերի 13-ին, 27-ամյա մի երիտասարդ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում էր տվել, որ ժամը 11.30-ի սահմաններում Էրեբունու փողոցում գտնվող գյուղմթերքների շուկայի դիմաց ոմն Հրայր ձեռքերով հարվածել է իր գլխին, հափշտակել երկու բջջային հեռախոս ու դիմել փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հրայրը նույն ինքը՝ 42-ամյա Հրանտ Բաղրամյանն է, որին շատ արագ գտել ու երկու օրից՝ սեպտեմբերի 15-ին բերման են ենթարկել Երևան քաղաքի վարչություն: Կատարվում է նախաքննություն:
2
- 16:54ՏաԹևեր ճոպանուղու աշխատանքը վերականգնված է
- 15:54Ընտրությունները ընդդիմության ինքնաբացահայտման առիթ դարձան
- 15:48Փուչիկների պայթյունից տուժած երկու երիտասարդներ արդեն վիրահատվել են
- 15:21Թեյը միայն ըմպելիք չէ
- 14:41Քիմ Քարդաշյանն իր կազմավծքի համար շնորհակալ է հայկական արմատներին
- 13:53Ինչ են հուշում մթերքները
- 12:53Րաֆֆին էլ է աջակցում Ծոմակին
- 12:45Խորհրդավոր ու երկար գիշեր
- 12:40Մեքենան ընկել է հողասահքի մեջ
- 12:38Լևոն Զուրաբյանը կղեկավարի ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցությունը
19.05.2012 | 22:09
19.05.2012 | 16:54
19.05.2012 | 15:54
19.05.2012 | 15:48
19.05.2012 | 15:21
19.05.2012 | 14:41
19.05.2012 | 13:53
19.05.2012 | 12:53
19.05.2012 | 12:45 Ռուզան Ավոյան
19.05.2012 | 12:40
19.05.2012 | 12:38
19.05.2012 | 12:25
19.05.2012 | 12:21
19.05.2012 | 12:16
19.05.2012 | 12:12
