62 կտոր ոսկի՝ ուղեւորի մոտ
62 կտոր ոսկի՝ ուղեւորի մոտ Սեպտեմբեր 15, 2011 | 17:09

Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության աշխատակիցները կանխել են Ռուսաստանից մաքսանենգ ճանապարհով ոսկյա զարդերի ներկրումը:

«Զվարթնոց» օդանավակայանում` Մոսկվա-Երևան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացի Հովնան Հարությունյանի մաքսային հսկողության ժամանակ մաքսավորները վերջինիս մոտ հայտնաբերել են 62 կտոր մոտ 250 գրամ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր:

Հ.Հարությունյանը դրանք չէր հայտարարագրել և ընտրել էր մաքսային հսկողության «կանաչ ուղին» : Կատարվում է քննություն:

 

 

6

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր