Հայոց պատմությունը 3-D ձևաչափով, դասական համերգ և դիսկոտեկ.այսպես կնշվի անկախության 20‑րդ տարեդարձը
Հայոց պատմությունը 3-D ձևաչափով, դասական համերգ և դիսկոտեկ.այսպես կնշվի անկախության 20‑րդ տարեդարձը Սեպտեմբեր 15, 2011 | 12:19

Սեպտեմբերի 21-ին, ժամը 21:00-ին Հանրապետության հրապարակում տոնական համերգ կանցկացվի։ Անկախության տոնին նվիրված «Հերոսական բալլադ» 1 ժամ 20 րոպե տևողությամբ համերգ-ներկայացման ընթացքում հայ կոմպոզիտորների մեծարժեք դասական ստեղծագործություններից ընտրված հատվածների ուղեկցությամբ հանդիսատեսին կներկայացվեն հայոց պատմության առանցքային դրվագները: Կենդանի հնչողությամբ ստեղծագործությունները կկատարեն Հայաստանի պետական ակադեմիական երգչախումբը (գեղ. ղեկավար ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Հովհաննես Չեքիջյան), Հայաստանի Հանրապետության նախագահի պատվո պահակախմբի փողային նվագախումբը (գեղ. ղեկավար Արմեն Պողոսյան), իսկ Հայաստանի պետական «Բարեկամություն» անսամբլը (գեղ. ղեկավար ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյան) և Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի-պարի պետական անսամբլը (գեղ. ղեկավար ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ժիրայր Ալթունյան) կկատարեն խորեոգրաֆիկ համարները: «Հերոսական բալլադ» համերգ-ներկայացման բեմադրող ռեժիսորն է Արամ Սուքիասյանը:

Համերգ-ներկայացումը ուղեկցվի եռաչափ գրաֆիկայով: Հրապարակը եզերող շենքերը պարբերաբար կվերածվեն էկրանների և դասական երաժշտության հնչյունների ներքո կցուցադրվեն դրվագներ հայ ժողովրդի և անկախ պետականության 20 տարիների պատմությունից, իսկ պատմական մի շարք անցքեր հանդիսատեսին կներկայացվեն եռաչափ գրաֆիկայի միջոցով:
Համերգ-ներկայացումն ուղեկցվելու է նաև շատրվանների ցուցադրությամբ: Շատրվանները ծառայելու են որպես ջրային էկրաններ, տեղադրվելու են նոր, շարժական շատրվաններ:

Համերգի կազմակերպիչներն են հայկական «Ինվիտրո փրոդաքշն» եւ «Պրոլայթինգ» ընկերությունները, տեխնիկական սպասարկումն իրականացնում է ֆրանսիական «Աժանս պաբլիկ» և «Աքվատիկ շոու» ընկերությունները:

«Հերոսական բալլադ» համերգ-ներկայացումից հետո կկազմակերպվի տոնական դիսկոտեկ և հրավառություն:

 

5

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր