2012-ին կունենաք 60 եվրո արժեցող անձնագիր
2012-ին կունենաք 60 եվրո արժեցող անձնագիր Սեպտեմբեր 14, 2011 | 15:01

Այսօր փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանն ԱԺ քննարկմանը ներկայացրեց «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում են փոփոխություններ նույնականացման քարտերի, հանրային ծառայությունների, ՀՀ քաղաքացու անձնագրի, ՀՀ քաղաքացիական կացության ակտերի մասին և մի շարք այլ օրենքներում:

Ըստ այդմ`«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» օրենքի նախագծով նախատեսվում է ՀՀ -ում ներդնել կենսաչափական տվյալներով համակարգ, որի  ներդրմամբ Եվրոպական Միությունում ՀՀ քաղաքացիների մուտքն ու ելքն ավելի թափանցիկ կդառնա, կբացառվի անձնագրերի կեղծումը, նաև հնարավորություն կստեղծվի` կանխել հանցագործություն կատարած անձի փախուստը:
Կենսաչափական քարտերը ծառայելու են Հայաստանի սահմաններից դուրս գալու, իսկ նույնականացման քարտերը` ներքին սպառման համար: Սոցիալական քարտերն էլ դառնալու են հանրային համարանիշ:

Կենսաչափական անձնագրերը շրջանառության մեջ կդրվեն 2012-ից: Դրանք, ըստ Օսիկյանի կարժենան 50-60 եվրո:Նույնականացման քարտի արժեքը կլինի 3 – 4 հազար դրամ: Քանի որ մեր երկրի քաղաքացու համար կենսաչափական անձնագրերը թանկ են, ապա որոշվել է հին անձնագրերը դեռ որոշ ժամանակ թողնել ուժի մեջ:

25

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր