Զանգերի ղողանջը բջջային հեռախոսից
Զանգերի ղողանջը բջջային հեռախոսից Սեպտեմբեր 12, 2011 | 11:03

Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ 2-րդ պատարագը: Պատարագն անցավ ոստիկանների եւ ժանդարմերիայի իրականացրած անվտանգության միջոցառումների ներքո եւ առանց միջադեպերի:

Ինչպես տեղեկացնում է «Հյուրրիյեթ»  թերթը, մոտ երկու հազար ուխտավորի մասնակցությամբ անցկացված պատարագի ընթացքում վաճառված մոմերի ողջ հասույթն ուղարկվելու է Սոմալի:

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցված  պատարագը  սկսվել է զանգերի ղողանջով, որը հնչել է հոգևորականներից մեկի բջջային հեռախոսից:

Աղթամարի սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցած պատարագին Հայաստանի կողմից որեւէ պաշտոնական ներկայացուցիչ չի մասնակցել:

24

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր