Քիչ առաջ ինքնասպանություն է կանխվել
Քիչ առաջ ինքնասպանություն է կանխվել Սեպտեմբեր 06, 2011 | 3:41

Քիչ առաջ Կիևյան կամրջից ինքնասպանության հերթական դեպքը կանխել են  «Արմենիա» հեռուստաընկերության «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի դերասանուհիներ Մերին և Սյուզին:

Աղջիկները 12:30 -01:00 –ի սահմաններում նկարահանումներից տուն վերադառնալիս, տեսել են կամրջի մոտ խմբված մարդկանց: Հետաքրքրված իջել են տաքսիից տեսնելու թե ինչ է կատարվում: Պարզվել է, որ մոտ 33 տարեկան մի տղամարդ անցել է կամրջի հակառակ կողմը ու  փորձում է ցած նետվել կամրջից: Աղջիկները մոտեցել են համոզելու, որ նման բան չանի, չնայած մինչ այդ նրան համոզողները ոչ մի արդյունքի չէին հասել։ Տղան`Սամվելն ասել է, որ իր սիրած աղջիկը չի եկել ժամադրության ու ինքը իրեն նետում է կամրջից: Երկու տղամարդ մի կերպ պահում էին, որոնց ձեռքից նա աշխատում էր դուրս պրծնել:

Պատմում է Մերին

«Մեզ որպես դերասանուհիների ոստիկանները թույլ տվեցին մոտենալ. Մենք բռնել էինք ձեռքերը ու մոտ կես ժամ համոզում էինք, որ հետ կանգնի իր մտադրությունից։ Ժաննան /Սյուզին/  մասնագիտությամբ հոգեբան է. Նա սկսեց համոզել տղային` թե Սերինեն սիրում է քեզ, հիմա գալիս է, մի քիչ սպասի, նրան լսի հետո։ Տղան կախված էր կամրջի եզրից մի անզգույշ շարժում և նա կհայտնվեր ներքևում: Ցավում էր ձեռքներս, ամբողջը քերծվել էր, մի կողմից ես էի բռնել, մյուս կողմից Ժաննան, բայց մենք այլ ելք չունեինք նա ոչ ոքի լսել չէր ուզում: Շամշյանը նկարում էր, շատ մարդիկ էին հավաքվել, բայց տղան ժամանակ առ ժամանակ անհանգիստ շարժումներ էր անում:Նա կարծես այնքան էլ սթափ վիճակում չէր: Աղջիկը իրոք եկավ, գոռում էր. «Սիրում եմ քեզ», բայց արդեն նշանակություն չուներ, տղան չէր լսում, հետո աղջիկը մի կողմ քաշված լաց էր լինում: Իսկ Սամվելն արդեն ուժասպառ էր եղել, թե երկար ժամանակ բռնված կանգնելուց, թե հավաքված մարդկանց աղմուկից, հարազատներն էլ էին եկել, բայց ոչ ոքի չէր լսում: Մենք էլ արդեն չէինք դիմանում:  Ու եթե փրկարարները մի փոքր էլ ուշանային, Աստված գիտե թե ինչ կլիներ: Բայց եկան ու պարաններով նրան դուրս քաշեցին, հետո արդեն, ոստիկանները նրան տարան»:

98

2 Responses to Քիչ առաջ ինքնասպանություն է կանխվել

  1. Արա Պապյան says:

    Ինչո՞ւ Կիևյան կամրջի և Հաղթանակ կամրջի երկայնքով, 45 աստիճանի տակ, մերտաղական ցանցեր չեն ամրացնում, չէ որ դա տարեկան առնվազն մի քանի մարդու կյանք կփրկի, քանի որ դժվարացնելով ինքնասպանություն կատարելը` մենք այդ մարդկանց սթափվելու հնարավորություն և ժամանակ ենք տալիս: Կանադայի բոլոր կամուրջների երկայնքով, հատկապես եթե գոնե մեկ ինքնասպանության փորձ է եղել, նման ցանցեր կան:

    Ի՞նչ պիտի արժենա այդ աշխատանքը: Յուրաքանչյուր կամրջի համար գուցե մի հիսուն հազար դոլար: Հնարավոր է, որ քաղաքապետարնն ասի` փող չկա: Եկեք հանգանակություն անենք: Հասարակական կազմակերպություններից մեկը, գուցե հատուկ դրա համար ստեղծվածը, թող նպատակային հաշիվ բացի: Ես խոստանում եմ առաջին մուծումն անել` յուրաքանչյուր կամրջի համար հարյուրական դոլարի չափով:

  2. Azi says:

    VUUUUUUUUUUUUUUUUUUY APREQ DUQ INCH LAV BAN EQ AREL.SHAT APREQQQQQ!

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր