Ինչ կշահենք միավորումից
Ինչ կշահենք միավորումից Սեպտեմբեր 06, 2011 | 15:14

Այսօր հայկական «Յուքոմ» և «Նեթսիս» ինտերնետ պրովայդերներն հայտարարեցին իրենց միավորման մասին: Ըստ նրանց, միավորման նպատակն է ստեղծել կորպորատիվ ծառայությունների, մասնավորապես, վեբ կայքերի տեղակայման (հոսթինգի) ծառայությունների նոր որակ և հզորություններ:

«Յուքոմ» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը կարծում է որ «Յուքոմի» գերարագ ցանցի և «Նեթսիսի» կորպորատիվ բաժանորդների ու 11 տարվա գործունեության համատեղումն արդյունավետ կլինի: «Նեթսիսը» տրամադրում է Wi-Max ծառայություններ, իսկ «Յուքոմն» ունի օպտիկամանրաթելային խոշոր ցանց, և այսուհետ կորպորատիվ բաժանորդները կկարողանան ինտերնետ ստանալ երկու ճանապարհով` մեկի խափանման դեպքում օգտագործելով մյուսը:

Տեղեկացվեց, որ միավորման գործընթացը կտևի վեց ամիս, արդյունքում սակագները չեն փոխվի, փոխարենը ինտերնետ կապի մինիմալ արագությունը կավելանա 1.5-2 անգամ: Հայկ Եսայանի խոսքով` երկու ընկերությունների միավորման հետևանքով մենաշնորհ չի ձևավորվի, քանի որ այսօր դաշտում գործում են ևս չորս խոշոր ընկերություններ:

2011-ի վերջին ինտերնետ պրովայդերի ծածկույթը մայրաքաղաքում կհասնի 95 տոկոսի: Այս պահին ավարտվում են Աջափնյակի և Շենգավիթի շրջանի մոնտաժային աշխատանքները, առջևում Էրեբունի և Հարավ-արևմտյան թաղամասերն են:

Ըստ մեր ունեղած տեղեկությունների «Յուքոմ» ընկերությունը պատկանում է ՊԵԿ –ի նախագահ Գագիկ Խաչատրյանին:

 

 

5

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր