Արշակ Սադոյանի նոր խոսափողը
Արշակ Սադոյանի նոր խոսափողը Սեպտեմբեր 05, 2011 | 18:31

Էկոնոմիկայի նախարարությունում այսօր անցկացվել է Ազգային համագործակցության հիմնադրամի (ԱՀՀ) հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը:Նախարարության կայքը հաղորդում է, որ ԱՀՀ-ի նպատակն է, ժամանակակից տեղեկատվական և հեռահաղորդակացական տեխնոլոգիաներն օգտագործելով, առավել բարենպաստ պայմաններ ստեղծել հայ մշակութային առանձնահատկությունների պահպանման, Հայրենիք-Սփյուռք կապերի խորացման համար:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը կառավարության անունից ողջունել է Ազգային համագործակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին. «Գաղտնիք չէ, որ էլեկտրոնային հասարակության ձևավորման համատեքստում ինտերնետի, տեղեկատվական տեխնոլոգիաների նշանակությունը ժամանակակից աշխարհում օրեցօր մեծանում է, և մենք իրավունք չունենք հետ մնալու այդ գործընթացից, իսկ որոշ տեղերում նույնիսկ ավելի մեծ առաջընթաց պետք է ունենանք»,- ասել է Դավթյանը` ողջունելով և կարևորելով հիմնադրամի ստեղծումը: Նիստի ընթացքում Ազգային համագործակցության հիմնադրամի հոգեբարձումների խորհրդի նախագահ է ընտրվել Գիտությունների ազգային ակադեմիայի և Հանրային խորհրդի անդամ Ռոբերտ Աթոյանը, իսկ հիմնադրամի գործադիր տնօրեն` Արշակ Սադոյանը:

Նախարարի խոսքով, էլեկտրոնային հասարակություն, ազգային համագործակցության ցանց ստեղծելու առաջարկը եղել է հասարակական կազմակերպությունների կողմից և համահունչ է կառավարության խնդիրներին:Իսկ հոգաբարձուների խորհրդում ներգրավված են բավական հեղինակավոր մարդիկ, որոնց հետ նախարարությունն ունի համագործակցության հարուստ փորձ: Դավթյանը համոզված է, որ սա պետություն-մասնավոր հատված համագործակցության լավ օրինակ է:

Նիստի ընթացքում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արշակ Սադոյանը ներկայացրել է կատարված աշխատանքները և առաջիկա ծրագրերը. «Ազգային համագործակցության ցանց» (ԱՀՑ) պորտալի շնորհիվ մեր հայրենակիցները, անկախ բնակության և գործունեության վայրից, կստանան գործնական խնդիրների լուծման, ինքնազարգացման, հանգստի, ուսման, փոխօգնության կազմակերպման մասին տեղեկատվություն ստանալու լրացուցիչ հնարավորություններ»:

 

 

1

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր