Փոխվել է տնօրեն ընտրելու կարգը
Փոխվել է տնօրեն ընտրելու կարգը Սեպտեմբեր 02, 2011 | 15:56

Հայաստանի կառավարության որոշմամբ, փոփոխություններ են կատարվել դպրոցների տնօրենների ընտրության կարգում. Տեղեկացնում է ԿԳ նախարարաությունը:

Մասնավորապես, սահմանվել է, որ խորհուրդը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը, հրապարակելուց առնվազն երկու աշխատանքային օր առաջ,  տրամադրում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը: Այդ տեղեկատվությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում  հրապարակվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում: Սահմանվել է, որ մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը պետք է հրապարակվի նաեւ azdarar.am կայքում՝  ՀՀ կառավարության N 174-Ն որոշմամբ հաստատված կարգով:

Տնօրենների հավակնորդների մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են հայտարարության երկրորդ հրապարակման օրվանից` 30 օրվա ընթացքում:

Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության  կարգում  կատարված մյուս փոփոխությունը (28-րդ կետ) հետեւյալն է. երկրորդ մրցույթի ժամանակ տնօրեն չընտրվելու դեպքում նույն օրվա ընթացքում անցկացվում է կրկնակի քվեարկություն:

Կրկնակի քվեարկությամբ եւս տնօրեն չընտրվելու դեպքում, հաստատության խորհուրդը եռօրյա ժամկետում նախարարություն է ներկայացնում  խորհրդի նիստի արձանագրության եւ տնօրենի պաշտոնի հավակնորդների անձնական գործերի պատճենները:

Նախարարությունը, հիմք ընդունելով նշված փաստաթղթերը, հավակնորդներից որեւէ մեկին, մրցույթում հաղթող ճանաչելու վերաբերյալ որոշում է կայացնում եւ 5-օրյա ժամկետում լիազոր մարմնին ներկայացնում առաջարկություն` աշխատանքային պայմանագիր կնքելու վերաբերյալ:

 

16

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր