Այս պահին Ծաղկաձորում երիտասարդ ու ավագ տարիքի գիտնականներ, գիտության կազմակերպիչներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ, ովքեր մտահոգ են մեր երկրում գիտության ապագայով, կամ ավելի ճիշտ կլինի ասել արդեն` մրցունակ գիտության գոյությամբ հավաքվել են և ազատ ընկերական մթնոլորտում փորձում են լուծում գտնել այս հարցին: Նրանք հրավիրված են Օգոստոսի 26-28-ը մասնակցելու «ՀՀ-ում գիտության ֆինանսավորման ավելացման և ֆինանսավորման ուղիների դիվերսիֆիկացիայի հնարավոր ուղիները» խորագրով համաժողովին, որը կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան (USAAA), ԱՐՄԱԿԱԴ-ը և ֆեյսբուքյան «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը:
Համաժողովի նպատակն է համախմբել մեր երկրի երիտասարդ ու ավագ սերնդի գիտնականներին, ներկայացնել թեմատիկ դասախոսություններ և մտագրոհների ու ակտիվ քննարկումների ձևաչափում արդյունքում հասնել գիտության ֆինանսավորման ավելացման ուղիների բացահայտմանն ու նպաստել այդ ուղիների դիվերսիֆիկացիայի` բազմազանացման համար օպտիմալ պայմանների ստեղծմանը:
Ներկա են շահառուներն ու հնարավոր թիրախային խմբի բավականին զգալի մասը:
Համաժողովի ընթացքում անդրադարձ կլինի պետբյուջեից գիտության ֆինանսավորման ձևերին, գիտամանկավարժական կադրերի պատրաստման և որակավորման խնդիրներին։ Կներկայացվի գիտության ֆինանսավորման ոլորտում միջազգային փորձը։
Մի խոսքով` մարդիկ հավաքվել են, որ մի կերպ փրկեն գիտությունը: Տեսնենք ինչ կստացվի:
3
- 13:06Մենք ճանապարհ ենք գնում, որը մերը չէ
- 16:15Հետընտրական նամակ Գ. Նուշիկյանին քաղաքացի Վայաչյանից` քավարանից
- 16:40Գիտությունների Ազգային Ակադեմիան պետք է վերածել ՀԿ-ի
- 15:09Միակ ելքը պարտադրելն է
- 19:28Առաջնայինը գիտնականի իմիջի բարձրացման հարցն է
- 12:45Շահարկո՞ւմ են գիտության խնդիրները, թե՞ իրոք մտահոգ են
- 10:40Ի՞նչ է կատարվում Հայաստանում
- 16:00ֆինանսավորման կարգախոսը գիտականորեն հիմնավորված չէ
- 14:04Տե՞ր ես գենոֆոնդիդ
- 5:41«Զուռնա-դհոլ»-ից «դամ պահող»
19.05.2012 | 22:09
19.05.2012 | 16:54
19.05.2012 | 15:54
19.05.2012 | 15:48
19.05.2012 | 15:21
19.05.2012 | 14:41
19.05.2012 | 13:53
19.05.2012 | 12:53
19.05.2012 | 12:45 Ռուզան Ավոյան
19.05.2012 | 12:40
19.05.2012 | 12:38
19.05.2012 | 12:25
19.05.2012 | 12:21
19.05.2012 | 12:16
19.05.2012 | 12:12
