Թալանել ու ծեծել են Նապոլեոն Ազիզյանին
Թալանել ու ծեծել են Նապոլեոն Ազիզյանին Օգոստոս 22, 2011 | 22:40

Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 21-ին, ժամը 06.10-ին, Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ դիմակավորված 5 անձինք, զինված մտել են Կիլիկիա թաղամասի Սիսվանի փողոցի թիվ 57 տուն եւ զենքի սպառնալիքով հափշտակել ոսկյա զարդեր ու գումար:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 05.00-ին, նշված դիմակավորված  անձինք, պատշգամբով մտել են Նապոլեոն Ազիզյանի  տուն, ծեծի ենթարկել նրան, կնոջը եւ դստերը  ու զենքի սպառնալիքով հափշտակել 3 մլն դրամ, 20 հազար դոլար, ոսկյա զարդեր եւ արժեքավոր 6  նկարներ` դիմել են փախուստի:

Ազիզյանին, նրա կնոջը եւ դստերը տրվել են դատաբժշկական  ուղեգրեր, կատարվում է նախաքննություն:

Նապոլեոն Ազիզյանը բավականին հարուստ մարդ է,Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, Արտաշես Գեղամյանի` <Ազգային միաբանություն> կուսակցությունից :

12

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր