Կձերբակալվի երկրորդ կասկածյալը
Կձերբակալվի երկրորդ կասկածյալը Օգոստոս 18, 2011 | 15:25

Երեկ` օգոստոսի 17-ի ուշ երեկոյան, ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման է ենթարկվել 32-ամյա Վահրամ Մարգարյանը, ով կասկածվում է Երեւանի կենտրոնում` Զաքյան փողոցում տեղի ունեցած Ռուսաստանի քաղաքացի, գործարար, 46-ամյա Խաչիկ Գալոյանի սպանության մեջ:

Բերման ենթարկված Վահրամ Մարգարյանը Հունգարիայում 2004թ. փետրվարի 19-ին Ռամիլ Սաֆարովի կողմից կացնահարված Գուրգեն Մարգարյանի եղբայրն է:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ Վ.Մարգարյանի Լենինգրադյան փողոցում գտնվող բնակարանում Կենտրոնի բաժնի Քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է F1 տիպի մեկ նռնակ` պայթուցիչով եւ նռնակի մեկ պայթուցիչ: Հայտնաբերվածն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական փորձաքննության: Այս պահին հետաքննությունը շարունակվում է:

Մենք արդեն գրել ենք, որ Զաքյան 4 շենքի մոտ օգոստոսի 2-ին Խաչիկ Գալոյանի սպանության գործով կասկածյալ է ձերբակալվել: Կասկածներ կային, որ սպանությունը տեղի է ունեցել վրեժխնդրության հողի վրա: Գալոյանը բավականին լուրջ բիզնեսով էր զբաղված Տուափսեում, իսկ ձերբակալվածը 55-ամյա Բորիս Հաիրյանն է, ում որդին` Տիգրանը` «Բաքսյոր Տիկո» մականունով, սպանվել էր մեկ տարի առաջ, դարձյալ Տուափսեում:

6

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր