«Եթե երկխոսությամբ արտահերթ ընտրությունների հասնելու հնարավորությունը համարվի սպառված, ապա, բնականաբար, Հայ ազգային կոնգրեսն այդ բանակցություններում անելու բան չի ունենա. անելու բան կունենա Ազատության հրապարակում»,- այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Առհասարակ, նրա ասուլիսում հնչել են իշխանությանը հասցեագրված կոշտ գնահատականներ` տպավորություն ձևավորելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմում կամ առնվազն` նրա մի հատվածում, այնքան էլ լավատես չեն երկխոսության դրական ընթացքի վերաբերյալ:
«Չեմ կարծում, որ մեր երկրում առկա է իրավիճակ, որի տրամաբանական լուծումը կարող են դառնալ արտահերթ ընտրությունները»,- մեկ այլ մամուլի ակումբում էլ հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, երկխոսության նպատակով ձևավորված կոալիցիոն աշխատանքային խմբի անդամ Գագիկ Մինասյանը:
Եթե պատկերավոր ձևակերպենք, ՀԱԿ-ն ուզում է արագ գալ իշխանության, իշխանությունը չի պատրաստվում հանձնել իր ունեցածը:
Ընտրությունների ժամկետի հարցում կողմերն ունեն տրամագծորեն հակառակ մոտեցումներ, և գոնե այս պահին դժվար է պատկերացնել, որ այս հարցում կձևավորվի ընդհանուր հայտարար:
Առհասարակ, կարծում եմ` սխալ է ընթացող երկխոսության համար հիմք ընդունել «համաձայնություն կա, երբ համաձայնեցվում են բոլոր հարցերը» բանաձևը: Նման մոտեցումը երկխոսության գործընթացը կտանի փակուղի:
Թերևս հարկ կա, որ կողմերը նախ քննարկեն այն հարցերը, որոնց շուրջ կարող են համաձայնությունների գալ: Օրինակ, վերացնեն օրենսդրական և այլ կարգի խոչընդոտները, որոնք խանգարում են օրինական ընտրությունների անցկացմանը: Եթե մեկ-երկու նման քայլ լինի, գուցե հասարակությունը հավատա երկխոսության ռացիոնալ ընթացքին, երկխոսության կողմերը վստահեն միմյանց, վերանա անտագոնիզմը, օրինական ընտրություններ անցկացնելու հիմքեր ստեղծվեն:
Այս պարագայում, գուցե ընտրությունների ժամկետի հարցը կորցնի իր սրությունը, և կողմերն ավելի շուտ կարողանան գալ կոմպրոմիսային լուծումների:
1
- 15:54Ընտրությունները ընդդիմության ինքնաբացահայտման առիթ դարձան
- 12:16Նախարարական երկու պորտֆել` ՕԵԿ-ին
- 11:41Ո՞վ կդառնա վարչապետ
- 15:07Հայաստանը ՀԲ-ի լոգիստիկ ենթակառուցվածքների վարկանիշային աղյուսակում 100-րդն է
- 14:19Բոլորով միասին քեֆ անենք Փարվանայում ու ժողովուրդը հանգիստ ապրի
- 11:13Բեգլարյանը նախարարական պորտֆելից բացի փոխվարչապետի պաշտոնն է ուզում
- 17:14Պարգևները բաժանելու ժամանակը
- 14:56Հեշտ չէ չորս տարի մնալ ընդդիմություն.Գուրգեն Եղիազարյան
- 10:57Արման Սահակյանին առաջարկվել է Շիրակի մարզպետի պաշտոնը, բայց նա հրաժարվել է
- 13:46Որևէ կոալիցիա մեզ համար չի կարող ինքնանպատակ լինել. Նաիրա Զոհրաբյան
19.05.2012 | 22:09
19.05.2012 | 16:54
19.05.2012 | 15:54
19.05.2012 | 15:48
19.05.2012 | 15:21
19.05.2012 | 14:41
19.05.2012 | 13:53
19.05.2012 | 12:53
19.05.2012 | 12:45 Ռուզան Ավոյան
19.05.2012 | 12:40
19.05.2012 | 12:38
19.05.2012 | 12:25
19.05.2012 | 12:21
19.05.2012 | 12:16
19.05.2012 | 12:12
