Ավտոպատահարներ
Հուլիս 27, 2011 | 13:59
Շրջվել է
- Հուլիսի 26-ին ոստիկանության Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 20.00-ին 42-ամյա Արմեն Բ.-ի վարած «ՅՈւՄԶ» մակնիշի տրակտորը, Տեղ գյուղի հարակից «Կարմիր խութ» կոչվող տարածքի դաշտամիջյան ճանապարհին շրջվել է: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:
Բախվել է տրակտորին
- Հուլիսի 26-ին ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 15.30-ի սահմաններում 29-ամյա Խաչատուր Վ.-ի վարած «Մերսեդես-Բենց-300» մակնիշի ավտոմեքենան Մարտունի-Վարդենիս ճանապարհի 9-րդ կմ-ին բախվել է 39-ամյա Աշոտ Ա.-ի վարած «Տ 25» մակնիշի տրակտորին, ինչի հետևանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Գլխով հարվածել է դիմապակուն
- Հուլիսի 26-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 09.30-ին 46-ամյա Շմավոն Վ.-ն Դավիթաշենի 4-րդ թաղամասի թիվ 46 շենքի մոտ արգելակել է իր վարած «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով սրահում գտնվող որդին` 22-ամյա Ալբերտ Վ.-ն, գլխով հարվածել է դիմապակուն և բուժօգնության դիմել «Էրեբունի» բժշկական կենտրոն
Արտաշատ-Երևան ճանապարհին
- Հուլիսի 26-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 21.00-ի սահմաններում 41-ամյա Ավետիք Ա.-ի վարած «Կումսո» մակնիշի մոտոցիկլետը Արտաշատ-Երևան ճանապարհի Ազատավան գյուղի հատվածում բախվել է 29-ամյա Անդրանիկ Ա.-ի վարած «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով Ավետիք Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բախում Ծովակալ Իսակովի պողոտայում
- Հուլիսի 26-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում իրար են բախվել 24-ամյա Գարիկ Մ.-ի վարած «ՎԱԶ-2121» մակնիշի և 59-ամյա Հայկազ Փ.-ի վարած «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաները: Գարիկ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Տեղափոխվել են հիվանդանոց
- Հուլիսի 26-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում, է ստացվել, որ ժամը 10.00-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում իրար են բախվել 40-ամյա Կառլեն Մ.-ի վարած «Օպել Աստրա», 30-ամյա Արսեն Օ.-ի վարած «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաները և 30-ամյա Արթուր Ս.-ի վարած «ԳԱԶ-32213» մակնիշի, 84 երթուղու միկրոավտոբուսը: Վթարի հետևանքով «ԳԱԶ-32213»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Հիվանդանոցի ճանապարհին մահացել է
- Հուլիսի 26-ին ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 20.00-ի սահմաններում 45-ամյա Անդրանիկ Ա.-ն իր վարած «Մերսեդես ՄԼ-320» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Ջանֆիդա ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 10-ամյա Ֆիրդուս Լյուդվիգյանին և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց: Երեխան հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
Կատարվում է նախաքննություն:
4
բաժնի նյութերը
- 16:54ՏաԹևեր ճոպանուղու աշխատանքը վերականգնված է
- 15:54Ընտրությունները ընդդիմության ինքնաբացահայտման առիթ դարձան
- 15:48Փուչիկների պայթյունից տուժած երկու երիտասարդներ արդեն վիրահատվել են
- 15:21Թեյը միայն ըմպելիք չէ
- 14:41Քիմ Քարդաշյանն իր կազմավծքի համար շնորհակալ է հայկական արմատներին
- 13:53Ինչ են հուշում մթերքները
- 12:53Րաֆֆին էլ է աջակցում Ծոմակին
- 12:45Խորհրդավոր ու երկար գիշեր
- 12:40Մեքենան ընկել է հողասահքի մեջ
- 12:38Լևոն Զուրաբյանը կղեկավարի ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցությունը
Լուրեր
Զգուշացիր… «Ֆեյսբուքից»
19.05.2012 | 22:09
ՏաԹևեր ճոպանուղու աշխատանքը վերականգնված է
19.05.2012 | 16:54
Ընտրությունները ընդդիմության ինքնաբացահայտման առիթ դարձան
19.05.2012 | 15:54
Փուչիկների պայթյունից տուժած երկու երիտասարդներ արդեն վիրահատվել են
19.05.2012 | 15:48
Թեյը միայն ըմպելիք չէ
19.05.2012 | 15:21
Քիմ Քարդաշյանն իր կազմավծքի համար շնորհակալ է հայկական արմատներին
19.05.2012 | 14:41
Ինչ են հուշում մթերքները
19.05.2012 | 13:53
Րաֆֆին էլ է աջակցում Ծոմակին
19.05.2012 | 12:53
Խորհրդավոր ու երկար գիշեր
19.05.2012 | 12:45 Ռուզան Ավոյան
Մեքենան ընկել է հողասահքի մեջ
19.05.2012 | 12:40
Լևոն Զուրաբյանը կղեկավարի ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցությունը
19.05.2012 | 12:38
ՏԻՄ ընտրությունները՝ սեպտեմբերին
19.05.2012 | 12:25
Մեկնարկել է «Մեծ ութնյակի» գագաթաժողովը
19.05.2012 | 12:21
Նախարարական երկու պորտֆել` ՕԵԿ-ին
19.05.2012 | 12:16
ՀՀԿ-ում խառն են
19.05.2012 | 12:12
Top լուրեր
