Օպերատիվ ամփոփագիր
Օպերատիվ ամփոփագիր Հուլիս 25, 2011 | 15:08

Սպանության,խարդախության, խուլիգանության և գողության մեղադրանքներով

Հուլիսի 24-ին, ժամը 15.00-ին,  ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Արմավիրի մարզային վարչությունների ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ են  տեղափոխել 42-ամյա Ռաֆիկ Ֆ.-ին, որը 2003 թ. փետրվարի 12-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր սպանության  մեղադրանքով:

Ռաֆիկ Ֆ.-ն կալանավորված է:

 

Հուլիսի 24-ին, ժամը 20.00-ին, Երևան-Սոչի չվերթի հաշվառումից հետո, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները բերման են  ենթարկել 59-ամյա Գրիգոր Ք.-ին, որը 2010 թ. հոկտեմբերի 4-ից  ոստիկանության Գյումրիի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության  մեղադրանքով:

Ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները   հուլիսի 23-ին, ժամը 22.15-ին, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 44 շենքի մոտից բերման են ենթարկել 33-ամյա Վարդան Պ.-ին,  որը ս/թ հուլիսի 18-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:

Վարդան Պ.-ն ձերբակալված է:

Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողների  բացատրական աշխատանքների շնորհիվ և համագործակցելով «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների հետ համագործակցությամբ` հուլիսի 23-ին, ժամը 09.30-ին, Դոնեցկ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել 32-ամյա Արտյոմ Հ.-ն, որը 2010 թ. ապրիլի 19-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Արտյոմ Հ.-ն կալանավորված է:

Զենք‑զինամթերք` աղբարկղում

Հուլիսի 24-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս  անհայտ քաղաքացուց հաղորդում է ստցվել, որ  ինքը Արցախի ազատամարտի մասնակից է, ունի զենք-զինամթերք և այն թողնում է Մերգելյանի ինստիտուտի դեպի Բարեկամության պողոտա իջնող ճանապարհին գտնվող աղբարկղում:

Մեկնած օպերատիվ խումբը Հ. Հակոբյան փողոցի թիվ 2 շենքի դիմաց գտնվող աղբարկղի մեջ հայտնաբերել է պոլիէթիլենային պարկի մեջ դրված թիվ 87654321 Ա 8150 Լ մեկնարկային ատրճանակ` պահունակով, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 150 փամփուշտ, «կարաբին» տիպի հրացանի 7,62 մմ տրամաչափի 2 փամփուշտ, «ՏՕԶ» տիպի հրացանի 3 փամփուշտ և սվին-դանակ` պատյանով:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով

Հուլիսի 23-ին, ժամը 21.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, թմրանյութ իրացնելու և պահելու կասկածանքով Թամանցիների փողոցի թիվ 6 նրբանցքից իր «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով բաժին բերման են ենթարկել 44-ամյա Գևորգ Խ.-ին:

Անձնական խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվել և առգրավվել է թղթե փաթեթ` մոտ 2 գ կշռով դեղնականաչավուն կանեփանման զանգվածով` նմանվող «մարիխուանա» տեսակի թմրանյութի, իսկ ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել և առգրավվել է թղթե փաթեթ` մոտ 5 գ կշռով դեղնականաչավուն կանեփանման զանգվածով` նմանվող «մարիխուանա» տեսակի թմրանյութի:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

 

2

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր