Տարօրինակ մեղադրանքով «օրենքով գող» են ձերբակալել
Տարօրինակ մեղադրանքով «օրենքով գող» են ձերբակալել Հուլիս 25, 2011 | 17:21

Մոսկվայում ձերբակալվել է հայտնի գող Դեդ Հասանի սանը` Սերգեյ Ասատրյանը, ով քրեական շրջանակներում հայտնի է «Սերյոժա Ասետրինա» մականունով: Սերգեյը ձերբակալվել է հուլիսի 23-ին  ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչության Կենտրոնի եւ Հարավի դաշնային օկրուգների համատեղ աշխատանքի արդյունքում:

Ըստ նախնական տեղեկության, ազդեցիկ օրենքով գողը մեղադրվում է Ռոստովի մարզում ուղղիչ աշխատանքային հիմնարկները կազմալուծելու մեջ:

Աղբյուրը հայտնում է, որ Սերգեյը, հայ «օրենքով գող» Էդիկ Թբիլիսկիի որդին է, ով իր «օրենքով գողի»  կարգավիճակը ստացել է Յապոնչիկի եւ Դեդ Հասանի կողմից  դեռևս 2008թ. նոյեմբերին: Նրա հայրը, որ պակաս ազդեցիկ «գող» չէ, վերոհիշյալ անձանց մերձավորներից է: 24-ամյա Ասատրյանն առաջին անգամ ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել էր նախորդ տարվա օգոստոսի 5-ին. անձնական հետախուզման ժամանակ նրա մոտ թմրանյութ էին հայտնաբերել: Ուղիղ մեկ ամիս անց, երիտասարդն ազատության մեջ էր, քանի որ քննության ժամանակ գործը լուծարվել էր: Կրտսեր Ասատրյանը նախկինում դատված չի եղել:

28

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր