Շաբաթվա խոհանոց Հուլիս 25, 2011 | 22:58

Նախաճաշ

Պարկեր

Բաղադրությունը
8-10 բլինչիկ
ֆարշը ըստ ճաշակի
300 գր. Լոլիկ
150 գր. Սոխ
կանաչ սոխ
ձեթ
պղպեղ, աղ

Պատրաստման եղանակները

Սոխը մանր կտրատել, լոլիկը կեղեվազրկել և պատառաքաղով տրորել: Ձեթի մեջ տապակել սոխը, ավելացնել ֆարշը և շարունակել այն տապակել 5-7 րոպե: Ավելացնել լոլիկը, աղը, պղպեղը և թողնել այն, որ սառչի:
Բլինչիկի մեջտեղում լցնել միջուկը և ծայրերից հավաքել այնպես, որ ստանա պարկի տեսք, այնուհետև կապել կանաչ սոխով:

Ճաշ

Մինեսթրոննի

Բաղադրությունը
½ բ . մակարոն
½ բ . եգիպտացորեն
½ բ . լոբի
½ բ . ոլոռ
1 կարտոֆիլ
1 գազար
1պղպեղ
1սոխ
10 կանաչ լոբի
2 պճ. սխտոր
2 ճ.գ. յուղ
2 ճ.գ. պղպեղի մածուկ
պանիրի տաշուք
կանաչի
համեմունք աղ

Պատրաստման եղանակները

Մանրացնել բոլոր բանջարեղենը և խաշել: Ավելացնել մակարոնը, խաշած լոբին, ոլոռն ու եգիպտացորենը, ինչպես նաև յուղն ու լոլիկի մածուկը:
Կրակն անջատելուց առաջ համեմել, լցնել մանրացված կանաչին և մատուցել քերած պանրով:

Ընթրիք

Սնկով Բրուսչեթթա

Բաղադրությունը
10 շերտված հաց
5 սունկ 1
ճ.գ. յուղ կամ ձեթ
100 գր դեղին պանիր
ուրց

Պատրաստման եղանակները

Հացի շերտերը կարմրացնել փռի մեջ կամ թոսթի հատուկ մեքենայով:
Սունկը շերտել և տապակել:Յուրաքանչյուր հացի վրա տեղադրել երկու կտոր տաք սունկ, մի շերտ պանիր, վրան ցանել ուրց և մատուցել:

92

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր