«Առավոտ»-ը գրում է, որ ԵՊՀ-ում երեկ տեղի է ունեցել հայոց լեզու և հայ գրականություն առարկայի բանավոր քննությունը, որին մասնակցելու համար հայտ էր ներկայացրել 4 դիմորդ: Առարկայական հանձնաժողովի նախագահ Լյուդվիգ Թելյանը լրագրողներին հայտնել է, որ քննության ընթացքում բազմաթիվ զվարճալի միջադեպեր են տեղի ունեցել: Օրինակ, մի դիմորդ ասել է, թե Խաչատուր Աբովյանը երկու տարի առաջ տնից դուրս է եկել և չի վերադարձել: Մեկն էլ նշել է, թե Գրիգոր Նարեկացին 20-րդ դարի բանաստեղծ է: Ըստ մեկ ուրիշ դիմորդի` «Վարդանանք» վեպի հեղինակը Րաֆֆին է: Հուլիսի 15-18-ը կայացել և ավարտվել են բանավոր քննությունները: Անգլերենից հուլիսի 15-ին քննություն է հանձնել 75 հոգի, 3-ը` անբավարար են ստացել, միջին միավորը 11,6 է: Հուլիսի 17-ին նույն առարկայից քննությանը մասնակցել է 72 հոգի, 7-ը անբավարար են ստացել, միջին միավորն է 11,2:
Իսպաներենից քննություն է հանձնել 2 մասնակից, մեկը ստացել է 19 միավոր, մյուսը` 17: Իտալերենից քննություն է հանձնել 1 մասնակից, ստացել է 17 միավոր, ռուսերենից 2 օրերին քննություն է հանձնել 25 հոգի, գրանցվել է 9 անբավարար: Այս առարկայից միջին միավորը 9 է: Գերմաներենի քննությանը 13 հոգի է մասնակցել, 2-ը` «կտրվել են», միջին միավորը 12,5-ն է: Ֆրանսերենն ունեցել է 11 մասնակից, բոլորն էլ հաղթահարել են նվազագույնի շեմը, միջին միավորն էլ 11,9 է: Հայոց լեզու հուլիսի 15-ին հանձնել է 52 դիմորդ, 22-ը` անբավարար են ստացել:
5
- 12:07Լիբերալ կուսակցությունում անհամաձայնություն կա ՀԱԿ-ը լքելու հարցում
- 12:33Օրենքից բա՞րձր. խմբագրական
- 11:35Ինչի վրա էր ՀԱԿ-ը հույս դնում, երբ կարծում էր, թե ԲՀԿ-ն ընդդիմադիր կդառնա. խմբագրական
- 11:09«Վաբշե» թող գան. խմբագրական
- 12:08Պաշտոնանկ կարվեն մի շարք նախարարներ եւ մարզպետներ
- 11:00Կեղծ «համախմբումներ». խմբագրական
- 11:15Կաթի ու մսի հետ մկնդեղ, սնդիկ ու նիկել են ուտում
- 10:34Վարչապետը շատ հարցերում պետք է լինի լուրջ պրոֆեսիոնալ. Հրանտ Բագրատյան
- 10:53Ռոբերտ Քոչարյանն ամեն ինչ արեց, որ խառնի, բայց չստացվեց. Արտաշես Գեղամյան
- 11:13Տիգրան Սարգսյանը համամիտ է Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ
19.05.2012 | 22:09
19.05.2012 | 16:54
19.05.2012 | 15:54
19.05.2012 | 15:48
19.05.2012 | 15:21
19.05.2012 | 14:41
19.05.2012 | 13:53
19.05.2012 | 12:53
19.05.2012 | 12:45 Ռուզան Ավոյան
19.05.2012 | 12:40
19.05.2012 | 12:38
19.05.2012 | 12:25
19.05.2012 | 12:21
19.05.2012 | 12:16
19.05.2012 | 12:12
