«Համբալներին» օդափոխություն չի հասնում
«Համբալներին» օդափոխություն չի հասնում Հուլիս 15, 2011 | 14:14 Լուսինե Կեսոյան

«Տաշիր» գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանի ամենամյա «Տաշիր» մրցանակաբաշխության ժամանակ հայաստանյան շոուբիզնեսից մի քանիսին բնակարաններ ու շքեղ ավտոմեքենաներ նվիրելու փաստը մեծ աղմուկ բարձրացրեց: Իսկապես առատաձեռն է Սամվել Կարապետյանը, թե ոչ, դժվար է ասել, սակայն  փաստ է, որ նրա եղբոր մասին «Տաշիր» առևտրի կենտրոնում բոլորովին այլ կարծիքի են: «Տաշիրը», ինչպես հայտնի է, Կալուգայի Սամոյի եղբայր Կարեն Կարապետյանինն է` նախագահի աշխատակազմի ղեկավարինը, որն ամեն ամիս յուրաքանչյուր բուտիկից 200-250 հազար գումար է հավաքում ու շարունակում մարդկանց աշխատեցնել առանց օդորակիչների: Բայց դա նրան չի հուզում. «համբալները», որոնց համար ջանք չեն խնայում Կարապետյան եղբայրները, միևնույնն է` չեն գնահատում իրենց բարեգործությունը: Աշխատակիցների բողոքին ի պատասխան` դուռն են ցույց տալիս, այնպես որ` մարդիկ այլ ելք չունեն ու անտանելի շոգի պայմաններում անզոր ժպտում են հաճախորդների դժգոհությանն «ընդառաջ»: Հաճախորդներն էլ, քրտնքից թրջված հագուստը «վինտիլյատորների» քամու տակ մի կերպ վրաները քաշելով, մի քանի «քաղցր խոսք» են ասում «Տաշիրի» տերերին: «Մի՞թե սա թրաֆիքինգ չի,- հարցնում են նրանք,- նման անմարդկային պայմաններում աշխատելու համար պարտական ենք երկրի ամենահարուստ մարդկանցից մեկի՞ն, երբ ցանկացած բուդկայի աշխատող էսօր կոնդիցիոներ ունի»:

Ուշագնացության բազմաթիվ դեպքեր գրանցվեցին նաև անցյալ տարի, անցյալ տարի էլ մենք անդրադարձանք այս խնդրին, սակայն, ինչպես տեսնում ենք, տարիներն անցնում են, բայց ոչինչ չի փոխվում, կամ գրեթե ոչինչ` բացի բնակարաններ ու ավտոմեքեներ նվիրելու օլիգարխիական կայֆերից: Թեև Հայրապետ Հայրապետյանից էլ քիչ բողոքներ չկան, սակայն «Հայաստան» առևտրի տունը կարծես թե այս առումով ավելի բարվոք վիճակում է, ավելի բարվոք հատվածներ կան անգամ Խաչատուր Սուքիասյանի «Ռոսիա» առևտրի տանը և անգամ Բանգլադեշի տոնավաճառում: Իսկ այս առումով դարձյալ առաջին հորիզոնականում անկասելի Բուռնաշն է` պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, որ ընդամենը բավարարվում է մարդկանց ասֆալտի մի քանի քառակուսի մետր տրամադրելով ու դրա դիմաց ամսական հսկայական գումարներ հավաքելով. Այստեղ պայմանների մասին խոսելը, այն էլ` օդորակիչի կարգի, հավասարազոր է մարդկանց ձեռ առնելուն: Հետո էլ` թրաֆիքինգի  ենթարկողներ ենք փնտրում:

Ու Հայաստանն էլ իբր պայքարում է, որ իր քաղաքացիներին չտանեն օտար երկրներ և այնտեղ թրաֆիքինգի չենթարկեն…

16

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր