Պտուղը ծառից հեռու չի ընկնում
Պտուղը ծառից հեռու չի ընկնում Հուլիս 01, 2011 | 14:14

 

France Presse գործակալությունը տեղեկացնում է, որ ֆրանսիական France2 հեռուստաալիքին տված հարցազրույցում Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի դուստրը՝ Աիշան, հայտարարել է, որ պաշտոնական Տրիպոլիի և անցումային ընդդիմադիր Ազգային խորհրդի ներկայացուցիչների միջև ընթանում են ինչպես ուղիղ, այնպես էլ միջնորդավորված բանակցություններ:

«Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը , որպեսզի այլևս չթափվի լիբիացիների արյունը:  Դրա համար մենք պատրաստ ենք համաձայնության գալ նույնիսկ սատանայի, այսինքն՝ զինված ապստամբների հետ»,- ասել է Աիշան:
Ի դեպ, նա ընդգծել է, որ Մուամար Քադաֆին լիբիացի ժողովրդի խորհրդանիշն ու առաջնորդն է և այդ իսկ պատճառով չի կարող և չպետք է հեռանա, նաև մեղադրել է Նիկոլա Սարկոզիին` Լիբիայի ժողովրդին սպանելու համար:

4

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր