Տեղական ինքնակառավարման համակարգը զարգացե՞լ է
Տեղական ինքնակառավարման համակարգը զարգացե՞լ է Հունիս 29, 2011 | 13:11

Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր մասնակցել է ԵԽ տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի Ընթացիկ հարցերի հանձնաժողովի նիստի բացմանը և հանդես եկել ողջույնի խոսքով: Նա մասնավորապես նշել է, որ Երևանում միջոցառման անցկացումը ԵԽ-ի հետ շարունակական համագործակցության ու գործընկերության համատեքստում է։

Ա. Գևորգյանի խոսքով, անցած 15 տարիների ընթացքում Հայաստանում տեղական ինքնակառավարման համակարգը էական զարգացում է ունեցել և դարձել մեր երկրի ժողովրդավարության հիմնասյուներից մեկը։

Նման արտագնա նիստերը նա լավ առիթ է համարել նաև Եվրոպայում ռեգիոնների ու տեղական իշխանությունների միջև համագործակցությունը զարգացնելու համար:

Հանձնաժողովի նիստն անցկացվում է հայկական կողմի հրավերով: Եվրախորհրդի տեղական ու տարածքային իշխանությունների կոնգրեսի Ընթացիկ հարցերի հանձնաժողովն զբաղվում է սոցիալական համախմբվածության, կրթության, մշակույթի և կայուն զարգացման խնդիրներով, ինչպես նաև սահմանում է տեղական և տարածքային իշխանությունների դերը` հանրության առջև ծագող հիմնական  մարտահրավերների դեպքում:

2010 թ. հոկտեմբերին հանձնաժողովի նախագահ է ընտրվել ԵԽ տեղական ու տարածքային իշխանությունների Հայաստանի պատվիրակության ղեկավար, «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Էմին Երիցյանը:

Նիստի ընթացքում քննարկվելու են հանձնաժողովի աշխատանքային ծրագիրը և Ստրասբուրգում հոկտեմբերին կայանալիք հաջորդ նիստում ներկայացվելիք զեկույցները:

 

8

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր