Դաժանորեն սպանել է իր նորածին երեխային
Դաժանորեն սպանել է իր նորածին երեխային Հունիս 22, 2011 | 14:44

The Los Angeles Times թերթը գրում է, որ Կալիֆորնիա նահանգում գտնվող Սակրամենտո քաղաքի բնակչուհի`  29-ամյա Կա Յանգը ձերբակալվել է իր նորածին դստերը սպանելու համար: Կա Յանգին ձերբակալել են այս տարվա մարտին. նրա բնակարանում ոստիկանները հայտնաբերել են մահացած նորածին երեխայի, որի մարմնի վրա այրվածքների բազմաթիվ հետքեր են եղել: Երկար ժամանակ բժիշկներն ու մասնագետները չէին կարողանում հասկանալ, թե ինչպես են Յանգի դստեր մարմնի վրա նման այրվածքներ առաջացել: Երկու ամիս անց փորձագետները պարզել են, որ երեխայի մահը վրա է հասել միկրոալիքային վառարանում ստացած այրվածքներից:

4

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր