Իրավապաշտպան ակտիվիստները պնդում են, որ երեխաների նկատմամբ բռնության դեպքերը տարածված են Վրաստանում և մեղադրում են կառավարությանը խնդրի մասշտաբներն ուսումնասիրելու ուղղությամբ բավականաչափ ջանք չգործադրելու և համապատասխան քայլեր չձեռնարկելու մեջ:
Անցյալ տարի Բռնության դեմ գործող վրաստանյան ցանցի (Anti-Violence Network of Georgia) կողմից իրականացված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ հայրերի 52 տոկոսը, մայրերի 46 տոկոսը և ուսուցիչների 35 տոկոսը պատրաստ է բռնություն գործադրել երեխաների նկատմամբ: Հետազոտությունը, որին մասնակցել է 1250 մարդ, պարզել է, որ բռնության ենթարկված երեխաների 4 տոկոսը նաև դարձել է սեռական բռնության զոհ: Վրաստանի Մարդու իրավունքների կենտրոնի իրավաբան Նեստան Լոնդարիձեն պատմում է, որ մի 9-ամյա աղջիկ շարունակաբար ֆիզիկական և հոգեբանական բռնության է ենթարկվել իր խորթ մոր կողմից:
«Հարևանները ստիպված են եղել մի քանի անգամ ոստիկանություն կանչել, իսկ հետո դիմել են մեզ: Տարբեր վկաներ մեզ պատմել են, որ խորթ մայրը պարբերաբար ծեծում էր աղջկան և պատժում ամենադաժան մեթոդներով, օրինակ, ստիպելով նրան սառը ցնցուղ ընդունել կամ քնել դրսում: Նա սպառնում և բռնություն էր գործադրում աղջկա նկատմամբե, – ասում է Լոնդարիձեն:
Ընտանեկան բռնության դեմ պայքարող «Sapariե կազմակերպության հոգեբան Նաթո Զազաշվիլին նշում է, որ երեխաների նկատմամբ բռնությունը սովորական երևույթ է Վրաստանում: «[Խնդրի] hիմնական պատճառը ընտանեկան բռնությունն է: Որպես կանոն, հայրը բռնություն է գործադրում մոր, իսկ նա, իր հերթին, երեխաների նկատմամբ: Կան դեպքեր, երբ հայրն է բռնություն գործադրում երեխաների նկատմամբ, սակայն սա հազվադեպ է լինում, որովհետև տղամարդիկ, սովորաբար, խուսափում են զբաղվել երեխաների խնդիրներով: Մոր ագրեսիան երեխաների նկատմամբ բացատրվում է այն հանգամանքով, որ նա, իր հերթին, ամուսնու գործադրած բռնության զոհն է դառնում և ի վիճակի չէ պաշտպանվելե, – ասում է նա:
Փորձագետների խոսքերով` բռնության նման դեպքերի քանակը անհանգստացնող մակարդակի է հասնում, և շատ հաճախ ոստիկանությունն ու դատարանն անտեղյակ են մնում այս ամենից: «Մեր վիճակագրությունը թերի է: Սովորաբար, երեխաների նկատմամբ բռնության դեպքերը չեն հասնում ոստիկանությանը կամ անգամ հոգեբաններին, քանի որ մարդիկ խուսափում են հրապարակայնությունիցե, – նշում է Զազաշվիլին:
Դժգոհություններ են հնչում նաև կառավարության Սոցիալական ծառայությունների գործակալության գործունեության վերաբերյալ, որի գործառնությունների շրջանակում է երեխաների նկատմամբ բռնության դեպքերի ուսումնասիրությունը և արձանագրությունը: Կան կարծիքներ, որ բռնության դեպքերի վերաբերյալ գործակալության արձանագրած տվյալները չեն համապատասխանում անկախ հետազոտությունների արդյունքներին, որոնք զգալիորեն գերազանցում են գործակալության գրանցած ցուցանիշը:
Գործակալության տվյալների համաձայն` անցյալ տարի երեխաների նկատմամբ բռնության շուրջ 100 դեպք է արձանագրվել, որոնցից 38-ը սեռական բնույթ են կրել: Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Գեորգի Տուգուշիի վերջին զեկույցի համաձայն` Սոցիալական ծառայությունների գործակալության շրջանային գրասենյակները հաճախ չեն արձանագրում կամ պատշաճ կերպով չեն ուսումնասիրում երեխաների նկատմամբ բռնության դեպքերը: Բացի այդ, գործակալությունը ոչ միշտ է տեղեկացնում ոստիկանությանն արդեն իսկ բացահայտված բռնության դեպքերի մասին:
Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը կոչ է արել Գործակալությանը երեխաների պաշտպանության ոլորտը դարձնել առաջնային խնդիր:
Սոցիալական ծառայությունների գործակալության մամլո խոսնակ Եկատերինա Սանեբլիձեն իր հերթին տեղեկացրել է, որ ներկայում աշխատանքներ են տարվում Գործակալության շրջանային մասնաճյուղերի տվյալները կենտրոնական տեղեկատվական բազայում ներառելու համար: Երեխաների պաշտպանության հարցերով փորձագետները նշում են, որ իշխանությունները պետք է ավելի վճռական գործեն բռնության դեպքերը բացահայտելու և համապատասխան գործողություններ ձեռնարկելու ուղղությամբ, ինչպես նաև բարձրացնել հասարակության իրազեկության մակարդակը` երեխաների նկատմամբ բռնությունը որպես հանցագործություն որակելու առումով:
«Շատերը սեփական երեխաներին ծեծելը բռնություն չեն էլ համարում: Ինչ վերաբերում է սեռական բռնությանը, ապա նման դեպքերի քանակի աճի վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել: Դիրքորոշումը, հավանաբար, չի փոխվել, պարզապես արձանագրված դեպքերի թիվն է աճել: Նախկինում այս մասին ընդհանրապես ոչ ոք չէր խոսումե:
Թեա Տոպուրիա, ազատ լրագրող, Վրաստան
Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի ՙԿովկասյան լրատու՚ պարբերականից (www.iwpr.net)
7
- 12:30Եգիպտահայերը՝ փոքրաթիվ, սակայն վճռական, ի հեճուկս երկրում տիրող խառնաշփոթ իրավիճակին
- 13:38Անգելա Մերկելի կուսակցությունը պարտվեց
- 13:28Վլադիմիր Պուտինը չի մասնակցի «Մեծ ությակի» գագաթնաժողովին
- 11:49Հայ-թուրքական հարաբերություններին նվիրված գիտաժողով Էրզրումում
- 14:07Ինչու՞ է նախագահ Օբաման չարչարում ինքն իրեն և հայերին յուրաքանչյուր տարվա ապրիլի 24-ին
- 15:5925.000 հայ ցուցարարներ՝ թրքական դեսպանատան առջեւ
- 14:50Վրաստանը չի ճանաչում Հարավային Օսիայի ընտրությունները
- 15:02Սահակաշվիլին շնորհավորել է հայերին Սբ. Զատիկի առիթով
- 19:00Սերժ Սարգսյանի ոչ պաշտոնական հանդիպումը Օբամայի, Մեդվեդևի ու Հուն Ձինթաոյի հետ
- 13:56Վլադիմիր Պուտինի ուղերձը ՀՀԿ-ին
19.05.2012 | 22:09
19.05.2012 | 16:54
19.05.2012 | 15:54
19.05.2012 | 15:48
19.05.2012 | 15:21
19.05.2012 | 14:41
19.05.2012 | 13:53
19.05.2012 | 12:53
19.05.2012 | 12:45 Ռուզան Ավոյան
19.05.2012 | 12:40
19.05.2012 | 12:38
19.05.2012 | 12:25
19.05.2012 | 12:21
19.05.2012 | 12:16
19.05.2012 | 12:12
