«Էլիտար ավտովթարներ»
«Էլիտար ավտովթարներ» Հունիս 18, 2011 | 14:42

Հունիս 17 ին և 18-ին տեղի ունեցած ավտովթարները առնչվում են պաշտոնատար անձանց.

Հունիսի 17-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:

, 74-ամյա Նորիկ Գեւորգյանը, վարելով Volkswagen Vento մակնիշի 06 ՏԼ 290 համարանիշի ավտոմեքենան, Կոտայքի մարզի Նոր Գեղի-Արգել  ճանապարհի 6-րդ կմ-ում բախվել է 22-ամյա Գառնիկ  Կոստանյանի կողմից վարած Opel Astra մակնիշի 28 ՏԼ 049 համարանիշի ավտոմեքենային: Կոստանյանն աշխատում է արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում որպես անվտանգության ապահովման պետ:

Ավտովթարի հետեւանքով Opel Astra-ի վարորդն ու նրա ուղեւորներ, 42-ամյա Գոհարիկ Կոստանյանը, 54-ամյա Էլոչկա Պողոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի հիվանդանոց:

Նույն օրը Երեւան-Սեւան ավտոճանապարհի 38-րդ կմ-ում երեկոյան Հրազդանի պետավտոտեսչության նախկին հենակետի մոտ Գավառի բնակիչ, 36-ամյա Մուկուչ Չանդոյանը վարելով «Նիսսան» (ՋԻՓ) մակնիշի 777 ՏՍ 05 համարանիշի ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի Սոլակ գյուղի բնակիչ, Սոլակի միջնակարգ դպրոցի աշակերտ, 13-ամյա Նվեր Մարգարյանին:

Վերջինս կոտրվածքներով տեղափոխվել է Հրազդանի քաղաքային հիվանդանոց:

Ավտոմեքենան ըստ նախնական տեղեկության պատկանում է Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանին, որը ընտանիքով եղել է ավտոմեքենայում:

«Արմենիա» բժշկական կենտրոնից Աշտարակի ոստիկանության բաժին ահազանգ է ստացվել, որ ավտովթարի հետեւանքով մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Կարեն Հայրապետյանը, Ռաֆիկ Քալաշյանը եւ Արտակ Խաչատրյանը:

Հունիսի 17-ին, ժամը 22-ի սահմաններում, Ապարան-Աշտարակ ճանապարհի 28-րդ կմ-ում Արտաշավան գյուղին հարող տարածքում դեռեւս պատկանելությունը չպարզված Audi մակնիշի առանց համարանիշների ավտոմեքենան, դեպի Աշտարակի ուղղությամբ ընթանալիս դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ շրջվել:

Ականատեսները նկատել են, որ համարանիշները եղել են Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի համարանիշներ:

58

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր