Այսօր «Հետք» լրատվականը գրել է, որ Գորիսում տարածված լուրերի համաձայն` երեկվանից ոստիկանությունը փնտրում է քաղաքացի Վ.-ին, ով մեղադրվում է 14-ամյա դստեր բռնաբարության մեջ: Այդ մասին աղջկա մայրն իմացել է հիվանդանոցում, երբ որովայնի ցավի պատճառով երեխային տարել էր բուժզննության, որտեղ և պարզվել է, որ աղջիկը հղի է:
Ականատեսների պատմելով՝ աղջիկը հաճախ տանը բռնության է ենթարկվել և փողոցում հաճախ հայտնվել է կապտուկներով: Երկու անգամ ծնողները փոխել են աղջկա դպրոցը: Արդեն 7 ամիս է, ինչ աղջիկը դպրոց չի հաճախում: Այդ ընթացքում ծնողները նրան մի քանի օր պահել են Կապանի նյարդաբուժական հիվանդանոցում: Մինչև անցյալ ամառ աղջկա վարքագծում նրան ճանաչողներն արտասովոր ոչինչ չեն նկատել:
Մենք փորձեցինք մանրամասներ պարզել այս զարհուրելի դեպքի վերաբերյալ:
Գորիսի հիվանդանոցի գինեկոլոգ Մամիկոն Հարությունյանը հաստատեց տեղեկությունը: 14 – ամյա աղջիկը իրոք մոտ 3 շաբաթական հղիություն ունի: Իրենք սպասում են բաժնի ղեկավարին, որը կորոշի , իհարկե իրավապահների թույլտվությամբ, թե որտե՞ղ պետք է ընդհատեն անցանկալի հղիությունը, իրենց մոտ, թե՞ Երևանում: Հայրն իրոք փնտրվում է ոստիկանության կողմից, որպեսզի նախևառաջ հետազոտեն ու պարզեն արդյո՞ք երեխան նրանից է:
Այս ընտանիքը սոցիալական խնդիրներ ունեցողներից է, նրանք վարձով են ապրում: Հայրն ու մայրը ուրիշների տներում գործ անելով են վաստակում օրվա հացը: Մայրը մաքրություն է անում, հայրը օրավարձով աշխատող է: Աղջիկը տան միակ երեխան չէ: Մայրը արդարանում է, թե ինքը չի իմացել, որ աղջիկը հղի է, բայց չէր կարող չիմանալ, որ նրա հետ քնում է հարազատ հայրը: Աղջիկն արդեն կես տարի է, ինչ որ հոգեկան շեղումներ է ձեռք բերել, մինչդեռ նախկինում նրա մոտ նման բան չի նկատվել:«Ոչ մեկի մտքով չէր անցնի, որ նման բան կարող է լինել, սոսկալի է», ասաց բժիշկը, որը ճիշտ է հեռվից, բայց ճանաչում էր այդ ընտանիքը:
249
- 15:48Փուչիկների պայթյունից տուժած երկու երիտասարդներ արդեն վիրահատվել են
- 12:40Մեքենան ընկել է հողասահքի մեջ
- 11:58ՀՀ պետական բյուջեն եկամուտների մասով թերակատարվել է
- 1:01Բժշկուհի Դոնարա Խորենյանը Ձեր աջակցության կարիքն ունի
- 18:12Մահացել է ականավոր պատմաբան Ստեփան Պողոսյանը
- 15:00Փուչիկների պայթյունից տուժածները պլաստիկ վիրահատության կենթարկվեն
- 12:24Ես զարմանում եմ, թե ինչքան մեղք եք դուք.Գյումրիի քաղաքապետ
- 19:19Վարչապետ – Օսկանյան վիրավորանքները հակադարձվում են
- 15:20Իսկ Աշոտյանն ինքը կարո՞ղ է ոսկե ձկնիկ լինել
- 12:18Օձը խայթել է երեխային. վիճակը ծանր է
19.05.2012 | 22:09
19.05.2012 | 16:54
19.05.2012 | 15:54
19.05.2012 | 15:48
19.05.2012 | 15:21
19.05.2012 | 14:41
19.05.2012 | 13:53
19.05.2012 | 12:53
19.05.2012 | 12:45 Ռուզան Ավոյան
19.05.2012 | 12:40
19.05.2012 | 12:38
19.05.2012 | 12:25
19.05.2012 | 12:21
19.05.2012 | 12:16
19.05.2012 | 12:12
