Երբ ստում է ոստիկանը
Երբ ստում է ոստիկանը Մայիս 24, 2011 | 13:11

Երևանում այսօր` Կոմիտաս-16 շենքի դիմաց ժամը 00:30-ի սահմաններում ոստիկանության աշխատակիցը վրաերթի է ենթարկել երկու անձի և փորձել խուսափել պատասխանատվությունից:

Ճանապարհային ոստիկանության Երևանի 2-րդ հաշվառման քննչական բաժանմունքի տեսուչ` ավագ լեյտենանտ, 42-ամյա Արտակ Գրիգորյանը, վարելով Toyota Prado մակնիշի 91 NN 999 համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտներ Իրանի քաղաքացիներ քույր ու եղբայր 16-ամյա Արդի Զարեհի Ավանոսյանի Հաջի Աբադեին (սովորում է Երևանի թիվ 70 դպրոցի 11-րդ դասարանում) և 18-ամյա Արթուր Զարեհի Ավանոսյանի Հաջի Աբադեին (սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանի 1-ին կուրսում):

Նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Հիվանդանոցում Արթուրը գիտակցության չգալով մահացել է, իսկ քույրը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Նշենք որ,նրանք փողոցն անցնելիս են եղել հետիոտնի համար չնախատեսված վայրով:

Ի դեպ, վրաերթ կատարող ոստիկանության աշխատակից Արտակ Գրիգորյանը դեպքի վայր ժամանած ոստիկանության Արաբկիրի բաժնի աշխատակիցներին հայտնել է, որ իբր, ինքը սրճարանում նստած է եղել, որտեղից դուրս գալուց հետո տեսել է, որ իր Toyota Prado-ն չկա, առևանգել են: Սակայն շատ ավելի ուշ՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի, ՃՏՀ քննության բաժնի աշխատակիցներն ու ոստիկանության փորձաքրեագետները կարողացել են ապացուցել, որ ոչ մի ավտոառևանգում էլ չի եղել և վրարեթը կատարել է Արտակ Գրիգորյանն իր մեքենայով:

Ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ տուգանային հրապարակ: Գործի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

71

One Response to Երբ ստում է ոստիկանը

  1. Tina says:

    մեքենայի համարները տեսնելով դժվար թէ երկար մնա ձերբակալված

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր