Տարադրամի փոխարժեքը
Տարադրամի փոխարժեքը Մայիս 20, 2011 | 16:56

2011թ-ի մայիսի 16-ից 20-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 66,487,958 ԱՄՆ դոլար 373.45 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 89,167,775 ԱՄՆ դոլար 374.32 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ –ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 8,300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 375.06դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է   300,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 374.15 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Մայիսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 24.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 49.2 մլն ԱՄՆ դոլար:


Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Լուրեր
Top լուրեր