Ասք Յուրայի, մոխրամանի և տղայի մասին
Ասք Յուրայի, մոխրամանի և տղայի մասին Մայիս 17, 2011 | 15:35

Երբ առաջին անգամ «Հայկական վարկածում» կարդացի «Շանթի» Յուրայի քաջագործությունների մասին պատմող հրապարակումները, հիշեցի մի միջադեպ, որին ականատես եմ եղել անձամբ, երբ աշխատում էի նրա սեփականությունը հանդիսացող «Երևան» հեռուստաընկերությունում:

 

Դեպքը, որի մասին ուզում եմ պատմել տեղի ունեցավ  հեռուստաընկերությունների հեռարձակման հաճախականությունների նախորդ մրցույթից հետո: Բնականաբար, հաղթեց «Երևան»-ը, քանի որ նրա մեջքին կանգնած էր Աղվան Գառնիկիչը: Մենք, աշխատողներս, նույնպես գիտակցում էինք, որ մեր հեռուստաընկերությունը չունի այն արժանիքները, որի համար էլ հաղթել է: Մրցույթից հետո Յուրան կոլեկտիվին հրավիրեց` իրենց սեփականությունը հանդիսացող «Շանթ» ռեստորանում նշելու «հաղթանակը»: Մեկ ժամ էլ չկար, ինչ նստել էինք սեղանների շուրջ և սկսել «խնջույքը», երբ մատուցողը` երևի մոտ 20 տարեկան երիտասարդ տղա, մոտեցավ և ցանկացավ փոխել Յուրայի մոտ դրված մոխրամանը: Մենք չհասցրեցինք էլ հասկանալ, թե ինչ կատարվեց, միայն այն տեսանք, որ Յուրան իր ուժեղ բռունցքով նստած տեղից հարվածեց երիտասարդի կրծքավանդակին, լսվեց ուժեղ դխկոց: Անակնկալ հարվածից և ուժեղ ցավից երիտասարդը կծկվեց, և թվաց, թե ուր որ է` վայր կընկնի: Բայց ով էր թողնում նրան վայր ընկնել. շեֆը դրանով չբավարարվեց, կանգնեց և շարունակեց հարվածելով երիտասարդին տանել դեպի խոհանոց: Այնտեղ էլ մի լավ բռունցքներին ազատություն տալուց հետո  նա կարծես հանգստացած եկավ և նստեց սեղանի շուրջ:   Քիչ անց հոգեկան հիվանդի նման նա նորից վազեց խոհանոց. թե հիմա ով կամ ինչն էր զայրույթի պատճառը, չիմացանք, բայց ականատեսն էինք, թե ինչպես է անկառավարելի դարձած Յուրան վերևից ցած նետում ու ջարդում խոհանոցի ափսեներն ու բաժակները, միաժամանակ սեռական բնույթի հայհոյանքներ տալով աշխատակիցներին: Հետո նորից վերադարձավ և նստեց իր աթոռին: Անկրկնելի վատ զգացողություն էր պատել մեզ` բոլոր ներկաներիս: Խնջույքն այդ օրը չստացվեց, քանի որ բոլորիս մեջ նստեց մեծ ատելություն ու արհամարհանք մեր ղեկավարի նկատմամաբ:  Եվ ցավալի է, որ նման ինտելեկտի ու վարքագծի տեր մարդը ղեկավարում է հեռուստաընկերություն, իր աշխատողներին պարտադրում ներկայացնել իր ճաշակին ու գաղափաներին համապատասխան եթեր, իսկ այդ եթերը հրամցնում հեռուստադիտողին:

47

One Response to Ասք Յուրայի, մոխրամանի և տղայի մասին

  1. Ashot says:

    Բ…ի տղուն վայել պահվածք…..

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր