ՔԿՀ-ի պետը չգիտի՝ «ինչեր ա ուզում» Փոստանջյանը
ՔԿՀ-ի պետը չգիտի՝ «ինչեր ա ուզում» Փոստանջյանը Մայիս 16, 2011 | 19:04

Այսօր «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը` Տիգրան Փոստանջյանը, անմարդկային և  նվաստացնող վերաբերմունքի դեմ հացադուլ է հայտարարել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, իսկ Զարուհի Փոստանջյանը խնդրի վերաբերյալ ահազանգել է Եվրոպայի խորհրդին:

Հացադուլի պատճառների մասին փորձեցինք մանրամասներ ճշտել քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի  պետ Արսեն Բաբայանից, որը խոստացավ ավելի ուշ պատասխանել:

Հարցը ուղղեցինք նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանին: Ահա պատասխանը. «Ինքը ուզում ա մատը  ճտացնի՝ իրան բաղնիք տանեն, ու չգիտես ինչեր ա ուզում: Դիտորդական խումբ ա եկել: Ըստ էության՝ ինքը շանտաժ ա անում»: Իսկ թե ինչ շանտաժի մասին է խոսքը,  Տիգրան Նավասարդյանը չմանրամասնեց. «Բայց ես պարտավոր չեմ տեղեկացնել, ու հետո կա մամուլի պատասխանատու, դիմեք պարոն Բաբայանին, թող նա էլ մանրամասնի»:

 

24

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր