Վարդեր բուսաբանական այգուն
Վարդեր բուսաբանական այգուն Մայիս 16, 2011 | 16:30

ՀՀ ԳԱԱ Բուսաբանական այգին իր ոդիսականի արդյունքում կորցրել է  իր բույսերի հավաքածուները: Բուսաբանական այգու խնդիրները բազմազան են ուստի ուրախալի է, որ այս տարածքում ինչ որ դրական բան է կատարվում: Մայիսի 17-ին Բուսաբանական այգում տեղի կունենա վերականգնված Վարդերի կոլեկցիոն հողամասի հանդիսավոր բացումը:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական վերլուծական կենտրոնի` հողամասի վերականգնումը հնարավոր է դարձել Հայաստանում Շվեյցարիայի դեսպան պարոն Կ. Օբոլենսկու անմիջական մասնակցության և դեսպանատան 6000 եվրո (3 մլն դրամ) չափի դրամական աջակցության շնորհիվ:

5000 քառ մետր տարածքի վրա, որն ընդգրկում է նաև վարդանոցի հարակից տարածքները, կատարվել են կոճղերից և մացառներից մաքրման աշխատանքներ, բարելավման նպատակով անցկացվել է հողի երեքանգամյա փորում և ստեղծվել է ոռոգման ցանց:

Տնկվել են վարդի 20 սորտերի 1100 տնկիներ, իսկ շրջապատող լանդշաֆտը ձևավորվել է բարձր գեղազարդ և գեղեցիկ ծաղկող բույսերով: Այցելուների համար տեղադրվել են մագլցող բույսերով ձևավորված տաղավարներ, նստարաններ և ցայտաղբյուր:

1990-ական թվականներին տնտեսական և էներգետիկ ճգնաժամի հետևանքով Բուսաբանական այգու տարբեր դենդրոհավաքածուները, այլ կանաչ տնկարկների հետ ունեցան լուրջ կորուստներ, իսկ վարդերի հավաքածուն գրեթե ամբողջովին ոչնչացվել էր:

 

78

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր