Գործնական քայլեր են պահանջում
Գործնական քայլեր են պահանջում Մայիս 13, 2011 | 19:00

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետաձգված այցը նախատեսվում է այս տարվա հունիսին: Նախատեսվող այցի ձգձգումը որոշ առումով կապված է հենց Վրաստանում հայկական եկեղեցիների իրոք խայտառակ տխուր վիճակի հետ: Վրաստան պաշտոնական այցի նախաշեմին Ռուսաստանի ջավախահայ համայնքը ուղերձ է հղել կաթողիկոսին:

Ուղերձում կաթողիկոսին հորդորում են լուծել Ջավախքի հնագույն հայկական եկեղեցիների հարցը, որոնք վաղուց դադարել են գործել և վերածվել են հասարակական շինությունների կամ գտնվում են անմխիթար վիճակում:

Մի շարք սրբավայրերի կողքին առանձնացվում է Սուրբ Նշան եկեղեցին, որը բաց է բոլոր քրիստոնյաների համար, սակայն կրոնական ծիսակատարություններ չեն կատարվում։ Սուրբ Նշան եկեղեցին Ախալցխայի հայերի համար իրոք կարևոր նշանակություն ունի և Բնակավայրի հայապահպանման հարցում դրա կարգավիճակի հարցը չափազանց հրատապ է։

«Հայ առաքելական եկեղեցին կանգնած է իր եկեղեցիները կորցնելու վտանգի առաջ, և եթե դուք առաջիկա այցի ընթացքում վերջնականապես չլուծեք դրանք հայկական համայնքին վերադարձնելու հարցը, ապա Ձեր առաջիկա այցը Սամցխե-Ջավախք կկորցնի իր նշանակությունը»,- նկատում են ջավախահայերը և զգուշացնում, որ այդ դեպքում չի բացառվում, որ Ամենայն հայոց կաթողիկոսը և Սուրբ Էջմիածինը կկորցնեն Ախալցխայի և բոլոր վիրահայերի շրջանում իրենց հեղինակությունը:

3

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր