«Օրինաց երկիր» կուսակցությունը, պարզվում է, ուզում է ոչ միայն «օրենքի երկիր» կառուցել, այլև պատրաստ է ամեն ինչ անել, որ այդ երկրում տարածքային զարգացումը համաչափ ընթանա:
Կուսակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այսօր Ազգային ժողովի հայտարարությունների ժամին կոչ արեց կառավարությանը` ի վերջո կատարել ՀՀ նախագահի նախընտրական ծրագրում ներառված` հանրապետության տարածքային համաչափ զարգացման ծրագրային դրույթը և ապակենտրոնացնել գործադիրի որոշ կառույցներ` դրանք մայրաքաղաքից տեղափոխելով մարզեր:
Մարգարյանը, մասնավորապես, մատնանշեց Դիլիջանը` որպես ֆինանսական գերատեսչության կենտրոնատեղի, իսկ Գյումրին` մշակույթի նախարարության նստավայր:
Գյումրեցի Մարգարյանը հատկապես կենտրոնացավ Գյումրու վրա` մի շարք փաստարկներ բերելով հօգուտ մշակույթի նախարարության տեղափոխման: Մարգարյանը թվարկեց հայ մշակույթի այն բոլոր մեծերին, որոնք ծնունդ են առել Գյումրիում:
Այն, որ Հայաստանում տարածքային համաչափ զարգացման մասին խոսել անհնար է, փաստ է. Հայաստանում շնչողը մայրաքաղաքն է, մարզերը` ծայրահեղ վատ վիճակում են և գործադիրի որոշ կառույցների տեղաբաշխումը, հնարավոր է, որ դրական արդյունք տա: Հովհաննես Մարգարյանի եռանդն ու մարզերը` հատկապես իր ծննդավայրը զարգացնելու ձգտումը գնահատելով հանդերձ, անհնար է չտեսնելու տալ այն իրողությունը, որ կուսակցության պատգամավորը խոսում է նախարարությունների մասին, որոնք դուրս են ՕԵԿ վերահսկողությունից և, չգիտես ինչու, անտեսում է ՕԵԿ քվոտայով կառավարվող կառույցները:
Ստացվում է, որ ՕԵԿ-ի հետ կապ չունեցող նախարարությունները` իրենց բոլոր աշխատողներով պետք է «աքսորվեն», իսկ ՕԵԿ-ական նախարարների ղեկավարած նախարարությունները` գյուղատնտեսությունն ու Արտակարգ իրավիճակներինը, մնան մայրաքաղաքում: Եվ դա այն դեպքում, երբ հիշյալ նախարարությունների տեղափոխման հարցում ավելի քան հիմնավոր փաստարկներ կարելի է գտնել:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը կառավարության յուրաքանչյուր նիստում հավելյալ գումարներ է ստանում պետական բյուջեից, քանի որ Արմեն Երիցյանը որոշել է իրեն տրված նախարարության համար մի ամբողջ «քաղաք» կառուցել` նախարարության տեսքով, երբ շատ ավելի տեղին կլիներ արտակարգ իրավիճակների պայմաններում աշխատելու ստիպված նախարարությանը ի սկզբանե տեղակայել «արտակարգ» պայմաններում, ասենք` Աշոցքի լեռներում կամ Սիսիանում, որտեղ նախարարության աշխատակիցները հնարավորություն կունենան «բնական պայմաններում» մարզվելու:
Նույնը կարելի է կազմակերպել նաև գյուղատնտեսության նախարարության պարագայում: Սրա դեպքում գործը կարելի է կազմակերպել շատ ավելի հեշտ` կառույցը տեղակայելով Հայաստանի ամենահետամնաց գյուղում, ամենաանպաշտպան բնակլիմայական պայմաններում և յուրահատուկ քննություն կազմակերպել Սերգո Կարապետյանի համար. եթե նրա մեթոդներն ու աղոթքները կարողանան նախարարության նոր նստավայրում ինչ-որ բան փոխել, ուրեմն կարելի է ասել, որ «Օրինաց երկիր» կուսակցությունն իսկապես արժանավոր կադր է գործուղել այստեղ: Եվ գուցե այդ դեպքում կուսակցության անդամը իրավունք կունենա նախարարությունները տեղաբաշխել իր հայեցողությամբ:
- 16:56Ցանկացած սուբկուլտուրա օտարացում է հասարակությունից
- 14:26Անխնա հատվում են Նորատուսի և Փամբակի անտառները
- 19:11Թե ինչ պատահեց, երբ…
- 20:28Ինչո՞ւ են բանակին և՛ վատը, և՛ թանկը տալիս
- 20:02Անարդարության որջից արդարությու՞ն են պահանջում
- 18:03Ոսկե՞, թե՞ չեչոտ ծիրան
- 11:11Հանցագործություն` ուկրաինական ձվի ներկրմամբ
- 14:14«Համբալներին» օդափոխություն չի հասնում
- 19:13Ինչպես Յիրիկյանը դարձավ կիսաստված, ու՞մ հաշվին
- 18:47Ղարաբաղցին կմարսի՞ քցելը
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.