Ձորի Միրոն
Ձորի Միրոն Մայիս 05, 2011 | 21:36

Այսօր  Երևանի պետական Ագրարային համալսարանում արցախյան ազատամարտիկ, համալսարանի նախկին  ուսանող  Մյասնիկ Գասպարյանի  հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթ էր:

 

Հայրենիքն ազատագրելու  համար  Արցախյան պատերազմին զինվորագրվեցին  տասնյակ  հազարավոր  հայորդիներ, նրանցից էր Արթիկցի Մյասնիկը, կամ ինչպես ընկերներն էին նրան անվանում` ձորի Միրոն։

 

Մյասնիկի մայրը` տիկին Սուսանան պատմեց.«Ինձ հետ վերջին հանդիպման ժամանակ ամուր սեղմեցի կրծքիս  ու ասեցի բալես, չեմ ուզում կարոտ մնալ քեզանից,իսկ նա թե`  կարոտ չես մնա մայրիկ, միայն աղոթիր,  որ մայր հողն ինձնից կարոտ չմնա։ Միրոյի կարծիքով ես  հպարտ պետք է լինեի  որդիներիցս մեկին նվիրելով մայր հողին` մյուսների ճամփան  հարթ ու խաղաղ  դարձնելու համար։ Միայն այն գաղափարը, որ իր կյանքի գնով հայրենիք է փրկել ու ազատագրել թշամուց…  միայն դրանով եմ  սփոփվում»;

 

Ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս  Սիմոնյանը հետաքրքիր միտք ասաց. «Հայ ժողովուրդը  պատմության ընթացքում  սեղմվել է  ոչ միայն տարածքով այլև իր համբերությամբ։ Արցախյան շարժումը եղավ մի պայթյուն, ազատության տենչ,  որին հասնելու համար  ագրարային համալսաանի շուրջ 28 ուսանողներ իրենց կյանքը նվիրաբերեցին հայրենիքի ազատությանը։ Ինձ համար գոյություն չունի  նախկին և հետմահու բառերը, այդ հերոսներն ամեն օր պետք է ապրեն մեր հիշողության մեջ: Ես կարծում եմ,  որ մեր դասամատյաներում առաջին համարներում նրանց անունը պետք է լինի, որպեսզի  ամեն ներկա բացակա անելուց նրանց հիշենք ու նրանցով խիզախանանք»;

 

Ագրարային համալսարանը հետմահու ոսկե մեդալով պարգևատրեց Մյասնիկ Գասպարյանին և  համալսարանի 6-րդ մասնաշենքի  5-րդ լսարանը անվանվեց Միրոյի անունով։

Շուշան Գալստյան

76

One Response to Ձորի Միրոն

  1. Շնորհակալ եմ միջոցառման լուսաբանման համար, սակայն փոքրիկ ճշգրտումներ, բուհի անունն է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ, իսկ ռեկտորի անուն, ազգանունը. ԱՐՇԱԼՈՒՅՍ ԹԱՐՎԵՐԴՅԱՆ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր