Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը շարունակում է իր նվաճումները: ՀՀ վարչապետը որոշել է տիրույթներ նվաճել վիրտուալ տարածքում: ՀՀ վարչապետի նվաճողական քաղաքականությունն ավելի քան խորհրդանշական է, թեև, եթե խոսքը գնում է պետական գործիչ վարչապետի մասին, ոչ մի բան, բնական է, չէր կարող պատահական լինել:
2008թ-ից ի վեր Տիգրան Սարգսյանի վարչապետությունը խոսում է մի բանի մասին. ի դեմս Սարգսյան վարչապետի, Հայաստանի Հանրապետությունն ունեցավ ոչ թե երկրային, այլ հենց վիրտուալ վարչապետ. Տիգրան Սարգսյանին այդպես էլ չհաջողվեց Հայաստանի
տնտեսության առաջխաղացման որևէ հստակ, իրատեսական ծրագիր մշակել և իրականացնել. միակ բանը, որ լավ հաջողվում է Սարգսյանի կաբինետում, դա վիրտուալ ծրագրերի մշակումն է, իսկ հետո արդեն` դրանց չիրականացումը. Գյումրին այդպես էլ չդարձավ նավահանգստային քաղաք, չդարձավ ավիաշինության կենտրոն… իսկ ցածր տոկոսադրույքներով գյուղացիներին տրվող վարկերն էլ մնացին միայն գյուղնախարար Սերգո Կարապետյանի ելույթներում և հայրապետական աղոթքներում, որոնցով սակայն գյուղացիներին առ օրս չի հաջողվում վարկեր ստանալ: Սերմացուի հերթական ներուծումը որով պարծենում էր վարչապետը պարզվեց ընդամենը քաղաքակիրթ երկրներում մերժված ԿՎՕ պարունակող կուլտուրաներ են, և այսպես կարելի է երկար շարունակել…
Այսօր Տիգրան Սարգսյանի վիրտուալ նվաճողական քաղաքականությունը պսակվել է ևս մեկ հաղթանակով. Տիգրան Սարգսյանը հերթական տիրույթն է նվաճել վիրտուալ աշխարհում` բացելով իր անձնական կայքը: ՀՀ վարչապետն առաջին բարձրաստիճան պաշտոնյան էր, որ բլոգ էր վարում livejournal-ում, ուներ իր էջը facebook սոցիալական ցանցում, կառավարությունն իր հերթին ունի երկու կայք, որտեղ առաջատար դերում, բնականաբար, վարչապետն է և հիմա, փաստորեն, ինչպես երևում է, դրանք քիչ են թվացել վիրտուալ աշխարհի հայաստանյան տիրակալին և նա որոշել է ձեռքի հետ մի հատ էլ անձնական կայք բացել:
Կայքը, ի դեպ, բավական ռոմանտիկ է ստացվել` էրոտիկ նրբերանգներով պարուրված. կայքի վերևի հատվածում Տիգրան Սարգսյանի գլուխն է և ձեռքի մի հատվածը, որով բարձրացված է վարագույրը և տղամարդը վարագույրի հետևից դուրս է նայում. թե ու՞մ է հետևում տղամարդը վարագույրի հետևից, ու՞մ հետևից է բազմանշանակ և զուսպ ժպիտով նրբագեղորեն ժպտում վարչապետը, ու՞մ է ճանապարհ դրել և հիմա էլ չի կարողանում հագենալ այդ հանդիպումից և շարունակում է վերջին վայրկյաններին ևս վայելել այդ առեղծվածային էակի ներկայությունը… Տիգրան Սարգսյանը թողել է առանց մեկնաբանության և թույլ տվել իր նկարները վայելել ազատորեն` երևակայության անսահմանության շրջանակներում ցանկալի սցենարներ գծելով:
«Բարեկամներ»,-գրել է Տիգրան Սարգսյանն իր կայքում և խոստովանել նորանոր վիրտուալ տարածքներ նվաճելու բուռն տենչանքի մասին,- «այսուհետև շարունակելու եմ իմ շփումը Ձեզ հետ նաև www.tigransargsyan.am կայքի միջոցով: Նման որոշման համար հիմք հանդիսացավ «նոր վիրտուալ տարածքներ յուրացնելու» ցանկությունը»: Միաժամանակ Սարգսյանը տեղեկացրել է, որ բոլոր գրառումները արտացոլվելու են նաև կենդանի մատյանի իր էջում (խոսքը livejournal-ի մասին է):
Ինչպես տեսնում ենք, կան պետություններ, որոնց վարչապետերը ձգտում են նոր շուկաներ, ազդեցության նոր գոտիներ նվաճել և այլն, Հայաստանի վարչապետն էլ ուզում է վիրտուալ նոր տարածքներ նվաճել: Դե, մարդը որ ուզում է, հո չե՞ն թողնի ցանկությունն անկատար մնա: Իսկ կայքում նույն Տիգրան Սարգսյանն է իր «Մի կյանք արժե մի համբույրը աղջկա, առանց կնոջ, առանց սիրո կյանք չկա» շիրազյան պոռթկումով, անձնական նկարներով, որտեղ պատկերված է Տիգրան Սարգսյան-ամուսինը, Տիգրան Սարգսյան-հայրը, Տիգրան Սարգսյան-հավատացյալը, Տիգրան Սարգսյան-կիթառահարը և այլն: Կայքում ՀՀ վարչապետը նաև խորհուրդներ է տալիս, թե ինչ կարելի է կարդալ, ինչ երաժշտություն կարելի է լսել և այդպես շարունակ` միաժամանակ ցուցադրելով նաև, թե որ գիրքը ումից է նվեր ստացել (սրանից երևում է, որ մեր պետության վարչապետին, փաստորեն, կարելի է նաև գրքեր նվիրել, այդպես Սարգսյանի նախընտրած գրքերից երկուսը նվիրել է Ռուբեն Վարդանյանը, մեկը` Շավարշ Քոչարյանը, մեկը` Բակո Սահակյանը, մեկն էլ Պյոտր Շեդրովիցկին):
Թե դեռ ինչ նվաճումներ կունենա իր հետագա պաշտոնավարման ընթացքում ՀՀ վարչապետը, դեռ կերևա, այսօրվա տվյալներով, միանշանակ կարելի է փաստել, որ ինչ-ինչ, բայց Տիգրան Սարգսյանի վիրտուալ նվաճումներն իսկապես խոսուն են:
52
- 16:56Ցանկացած սուբկուլտուրա օտարացում է հասարակությունից
- 14:26Անխնա հատվում են Նորատուսի և Փամբակի անտառները
- 19:11Թե ինչ պատահեց, երբ…
- 20:28Ինչո՞ւ են բանակին և՛ վատը, և՛ թանկը տալիս
- 20:02Անարդարության որջից արդարությու՞ն են պահանջում
- 18:03Ոսկե՞, թե՞ չեչոտ ծիրան
- 11:11Հանցագործություն` ուկրաինական ձվի ներկրմամբ
- 14:14«Համբալներին» օդափոխություն չի հասնում
- 19:13Ինչպես Յիրիկյանը դարձավ կիսաստված, ու՞մ հաշվին
- 18:47Ղարաբաղցին կմարսի՞ քցելը
19.05.2012 | 22:09
19.05.2012 | 16:54
19.05.2012 | 15:54
19.05.2012 | 15:48
19.05.2012 | 15:21
19.05.2012 | 14:41
19.05.2012 | 13:53
19.05.2012 | 12:53
19.05.2012 | 12:45 Ռուզան Ավոյան
19.05.2012 | 12:40
19.05.2012 | 12:38
19.05.2012 | 12:25
19.05.2012 | 12:21
19.05.2012 | 12:16
19.05.2012 | 12:12
