Նախաճաշ
Հնդկական թեյ
Բաղադրություն
Թեյ – 500 մլ
Ջուր – 250 գ
Մեխակ – 2-3 հատ
Հատիկ պղպեղ – 2 -3 հատ
Շաքարավազ – 6 ճգ
Կարմիր գինի – 750 մլ
Կիտրոն – 1 հատ
Պատրաստման եղանակը
Ջուրը եռացնել,ավելացնել շաքարավազ, հանենմունքներ, և կափարիչը փակել ու 10 րոպե եփել: Կիտրոնի ցեդրան զսպանակիննման կտրել, միջուկը քամել:
Տաք թեյն ու գինին խառնել, վրան լցնել պատրաստի օշարակը, կիտրոնի հյութը, խառնել, ապա տեղափոխել բաժակների մեջ:
Յուրաքանչյուր բաժակի մեջ ցեդրա դնել և անմիջապես մատուցել:
Ճաշ
Հնդկական ապուր
Բաղադրություն
Հավի արգանակ – 400 մլ
Այլուր – 1.2 ճգ
Խնձոր – 2 հատ
Քարի – 8 ճգ
Սերուցք – 2 ճգ
Ձու – 1 հատ
Կարագ – 2 ճգ
Բրինձ – 1.2 ճգ
աղ`ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Բրինձն աղաջրով եփել: Խաշած ձուն կտրատել:Սոխը սերտատել, վրան եռացած ջուր լցնել և մի քանի րոպեից ջրքամ անել: Խնձորի միջուկը հեռացնել, ջեռոցում եփել, ապա քերիչով անցկացնել:Ալյուրը կարագով բովել, թողնել սառչի, ապա լցնել արգանակի մեջ և 10 րոպե եփել: Թողնել սառչի: Արգանակին ավելացնել սոխը և խնձորը, համեմել քարիով և աղով: Եվս 10րոպե եփել, սառելուց հետո ավելացնել տաք սերուցքն ու կարագը:
Մատուցելիս ամեններիմեջ լցնել բրինձը, վրան ապուրը և մանրած ձուն
Ընթրիք
Մսով, կարտոֆիլով բուրգ
Բաղադրություն
Աղացծ միս – 1.2 կգ
Գլուխ սոխ – 1 հատ
Սխտոր – 1 պճ
Կարագ – 100 գ
սև և կարմիր պղպեղ – 1 թգ
Սպիտակ չոր գինի – 1.2 բաժակ
Ձու – 1 հատ
Կարտոֆիլ – 1.5 կգ
Մերիչով անցկացրած պանիր – 2 բաժակ
Մսի արգանակ – 1.2 կգ
Պաքսիմատ
Պատրաստման եղանակը
Տապակի մեջ կարագի մի մասը հալեցնել, լցնել մանր կտրտած սոխն ու սխտորը, աղացած միսն ու տապակել:Ավելացնել գինին,համենմունքները և 3 րոպե ցածր կրակին եփել:
Թողնել մի քիչ սառչի, ապա ավելացնել ձուն, խանել:Կարտոֆիլը մաքրել, բարակ ձողիկներին նման կտրատել և թեթևակի տապակել:
Կարագապատ կաղապարի մեյ պաքսիմատը շաղ տալ, այնուհետև շերտ-շերտ շարել կարտոֆիլը, պանիրը, խճողակը: Վրան լցնել կարագն ու արգանակը: Կաղապարը փայլաթիթեղով ծածկել և 180աստիճանի տակ ջեռսցում եփել 1 ժամ:Պատրաստ լինելու5 րոպե առաջ փայլաթիթեղը հանել: Ջեռոցից դուրս բերելուց հետո թողնել 10 րոպե`սառչի, այնուհետև շրջել մատուցվող ափսեի մեջ և մատուցել:
71
- 22:58Շաբաթվա խոհանոց
- 12:13Շաբաթվա խոհանոց
- 11:21Շաբաթվա խոհանոց
- 12:32Շաբաթվա խոհանոցը
- 12:52Շաբաթվա խոհանոց
- 12:12Շաբաթվա խոհանոց
- 12:16Շաբաթվա խոհանոց
19.05.2012 | 22:09
19.05.2012 | 16:54
19.05.2012 | 15:54
19.05.2012 | 15:48
19.05.2012 | 15:21
19.05.2012 | 14:41
19.05.2012 | 13:53
19.05.2012 | 12:53
19.05.2012 | 12:45 Ռուզան Ավոյան
19.05.2012 | 12:40
19.05.2012 | 12:38
19.05.2012 | 12:25
19.05.2012 | 12:21
19.05.2012 | 12:16
19.05.2012 | 12:12